ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios

Լուրեր

05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
Բոլորը

ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի կնքմանը, Վաշինգտոնը մտադիր է այդ մասին հայտարարել չորեքշաբթի, Axios-ին հայտնել են տարածաշրջանային երկու աղբյուրներ և ԱՄՆ-ի մեկ պաշտոնյա։

Մի քանի շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում մշակվող այս գործարքը նպատակ ունի վերականգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն ու վերսկսել բանակցությունները միջուկային համաձայնագրի շուրջ։

ԱՄՆ նախագահ Թրամփը շաբաթ որոշել էր չիրականացնել լայնածավալ ռմբակոծությունների արշավ սկսելու սպառնալիքները՝ դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Բայց եթե շուտով համաձայնագիր չկնքվի, Թրամփը կարող է կանաչ լույս տալ խոշոր հարվածների համար, ասել են աղբյուրները։ Նշվում է, որ նոր համաձայնագիրը կբավարարի Իրանի որոշ պահանջներ Հորմուզի նեղուցում երթևեկության նկատմամբ ավելի մեծ վերահսկողության վերաբերյալ, որը պատերազմից առաջ չուներ։

Երկու տարածաշրջանային աղբյուրների համաձայն՝ քննարկվող համաձայնագիրը սահմանում է Օմանի և Իրանի միջև 60-օրյա միջանկյալ համաձայնություն Հորմուզի նեղուցի վերաբերյալ, որը կարող է երկարաձգվել։

Նեղուցով և դեպի Պարսից ծոց նավերի բոլոր մուտքը կիրականացվի հյուսիսային գծով՝ Իրանի ջրերով։ Նեղուցով և Արաբական ծովով բոլոր ելքային երթևեկությունը կիրականացվի հարավային գծով՝ Օմանի ջրերով՝ Իրանի հետ համաձայնեցված։ 60-օրյա ժամանակահատվածում որևէ վճար չի գանձնվի։

Կողմերը 30 օրվա ընթացքում կաշխատեն նեղուցի միջնագիծը ծովային ականներից մաքրելու ուղղությամբ։ Դրանից հետո այն կօգտագործվի մուտքային և ելքային երթևեկության համար՝ Օմանի և Իրանի միջև բանակցվող մշտական ​​համաձայնագրի պայմանների համաձայն։

Լրատվամիջոցը նշում է, որ Սպիտակ տունը, Օմանը և տարածաշրջանային միջնորդները երեք շաբաթ առաջ կարծում էին, որ համաձայնության են եկել Իրանի հետ, սակայն Իրանը վերսկսել էր նավերի վրա հարձակումները։ Դա հանգեցրել էր երկու շաբաթ տևած մարտերի և գրեթե լայնածավալ պատերազմի։

Բացի Օմանի և Իրանի միջև բանակցություններից, ըստ տարածաշրջանային աղբյուրների, միջնորդական ջանքերին մասնակցել են նաև Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները։ Աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տունն ակտիվորեն ներգրավված է եղել բանակցություններում: Վերջին օրերին Թրամփի դեսպան Սթիվ Ուիթկոֆի, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջև մի քանի հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Երկու տարածաշրջանային աղբյուրներ էլ հայտնել են, որ Արաղչին շաբաթավերջին սկզբունքորեն համաձայնվել է պայմաններին, սակայն դեռևս անհրաժեշտ է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատումը։

ԱՄՆ պաշտոնյան և տարածաշրջանային աղբյուրն էլ հայտնել են, որ Իրանի ղեկավարությունը հաստատման գործընթացը երեքշաբթի ավարտել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի