Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
Քաղաքականություն
04.08.2026 | 17:32
Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։
Ուշագրավ է, որ այս տեղեկությունը մինչ ԱԺ դահլիճում հայտարարելը նախապես հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում։
Թեմայի վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանից, նա փոխանցեց, որ կուսակցության էջը վարողը տեղեկությունը վերցրել է լրատվամիջոցներից։
Նարեկ Կիրակոսյան

