ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան դարձել է չիլիական «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
40-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Կոլո Կոլոյին», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը: Օդանավակայանում նրան դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ:
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Transfermarkt-ում Վոզինյայի տրանսֆերային արժեքն ավելացել էր 10 անգամ և կազմում է 500 հազար եվրո: Դարպասապահի նախորդ ակումբը պորտուգալական «Շավիշն» էր, որի կազմում խաղացել է 2024-2026թթ․։
Հիշեցնենք, որ Վոզինյան դարձել էր ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը։ Իսպանիայի հավաքականի դեմ խաղից (0։0) հետո Instagram-ում դարպասապահի հետևորդների թիվը շեշտակի աճ էր գրանցել և այս պահին կազմում է 29,5 միլիոն։

