Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.08.2026 | 11:42Ազգային ժողովի իններորդ գումարման նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ելույթում անդրադարձել է ընդդիմության նախընտրական քարոզչությանը: Նա պատմել է, որ իր ութ տարեկան դուստրը YouTube-ով ինչ-որ տեսանյութ դիտելիս հանդիպել է ադրբեջանցիների վերաբերյալ գովազդային տեսահոլովակներ, ինչը նա որակել է որպես «հիվանդ երևակայության» արդյունք:
Խոսելով քաղաքական էթիկայի մասին՝ Թունյանը հակադարձել է Էդգար Ղազարյանին, ով ՔՊ-ականներին «ապրանք» էր անվանել:
«Գայթակղությունը շատ մեծ է, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց քանի որ բարեկրթության կանոններով ենք առաջնորդվում, չեմ ասում այդ մասին»,- նշել է նա:
Թունյանը քննադատել է ընդդիմության պահվածքը երդման արարողության ժամանակ՝ նշելով, որ ոտքի չկանգնելը հարվածում է խորհրդարանի վարկանիշին: Նա ընդգծել է, որ լեգիտիմությունը չի կարող լինել ընտրովի. չի կարելի ընդունել սեփական պատգամավորական մանդատը, բայց մերժել պետական մյուս ինստիտուտների լեգիտիմությունը: Պատգամավորը կոչ է արել փոխադարձ հարգանք ցուցաբերել՝ հիմնված ընտրողների քվեների նկատմամբ հարգանքի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում։

