Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Թուրքիայի ծովային իշխանությունները հայտնել են, որ երկուշաբթի Սև ծովում թուրքական սեփականության Ro-Ro  բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով անձնակազմի երեք անդամ ծանր վիրավորվել է, գրում է Daily Sabah-ը։

ՌԴ Նովոռոսիյսկից դեպի թուրքական Սամսուն նավահանգիստ ուղևորվող թուրքական պատկանելիության «ՆԱԴԵԺԴԱ»  բեռնատար նավը հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկից շուրջ 20 ծովային մղոն (37 կիլոմետր) հեռավորության վրա, ասվում է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

Նավը տեղափոխում էր անձնակազմի 22 անդամի, այդ թվում՝ Թուրքիայի 13 քաղաքացու։ Նախնական գնահատականները ցույց են տվել, որ այն վնասվել է նավախցիկների և քթամասի հատվածում, հրդեհ է բռնկվել։

Ծովային գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Նովոռոսիյսկում գտնվող Ռուսաստանի ծովային փրկարարական համակարգման կենտրոնի (MRCC) հետ համակարգված աշխատանքից հետո անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ տարհանվել են ռուսական նավահանգիստ։

Գերատեսչությունը հավելել է, որ նավի վրա հրդեհը դեռևս շարունակվում է, սակայն փրկարարական գործողություններ հնարավոր չէ իրականացնել՝ տվյալ շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների շարունակվող վտանգի պատճառով։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, որը շարունակվում է արդեն ավելի քան երեք տարի, լրջորեն վտանգել է Սև ծովում ծովային անվտանգությունը։ Թուրքիայի տարածքում մի քանի անգամ ընկել են ռուսական կամ ուկրաինական ծագման անօդաչու թռչող սարքեր։ Աճող սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան ստեղծել են ծովային անվտանգության նախաձեռնություն, որի հիմնական նպատակն է մաքրել Սև ծովում թափառող ծովային ականները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի