Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 4-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Ըստ նրա՝ 5 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել, գրում է Meduza-ն։

Վորոբյովը պարզաբանել է, որ հիմնական վնասը գրանցվել է Չեխով քաղաքային շրջանում։ Նովոսյոլկիի արդյունաբերական գոտում անօդաչուի հարվածը հրդեհներ է առաջացրել, որոնցից մեկը պահեստում է եղել։ Նա չի նշել, թե ինչ պահեստի մասին է խոսքը է, սակայն շեշտել է, որ հրդեհն արդեն մարվել է։

Բացի այդ, վնասվել է էլեկտրական ենթակայան և վարչական շենք։ Սոլնիշկովո գյուղում անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են մասնավոր տուն և մեքենա։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են։

Astra-ն, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Չեխովի Wildberries-ի պահեստներին։ Այս մասին հայտնել է նաև ուկրաինական Exilenova+ տելեգրամյան ալիքը։

Լենինգրադի մարզը նույնպես անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նրա տեղեկացմամբ՝ «վնաս է գրանցվել Տոսնենսկի շրջանի Կրասնի Բոր գյուղի մոտ գտնվող պահեստային տարածքում»։ Մեկ մարդ վիրավորվել է։

Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է Կրասնի Բորում լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Ընկերությունը պնդում է, որ տուժածներ  չկան, օբյեկտում «նախազգուշական տարհանում» է իրականացվել։

Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովն ավելի ուշ հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակումը հետ մղելիս «անօդաչու թռչող սարքի բեկորը» վնասել է Կալինինսկի շրջանի Էմմաուս գյուղում գտնվող Wildberries-ի պահեստի պատը: Նա հավելել է, որ պահեստի աշխատակիցները չեն տուժել:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի և բռնակցված Ղրիմի վրա ուկրաինական 320 ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի