Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:10-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:

