ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները

Լուրեր

27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Վրաստանի Կուլևիի նավահանգստում գտնվող նավթավերամշակման գործարանի սեփականատեր Black Sea Petroleum LLC (BSP) ընկերությունն այս տարվա օգոստոս-սեպտեմբերից կանցնի Ղազախստանից և Լիբիայից նավթի վերամշակման՝ դադարեցնելով ռուսական նավթի գնումները, ասվում է BSP-ի մամուլի հաղորդագրությունում։

Եվրամիությունը Կուլևիի նավթավերամշակման գործարանը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ 21-րդ փաթեթի շրջանակում, մինչև 2027 թվականի հունվարի 25-ը ժամանակ տալով ռուսական նավթի գնումները դադարեցնելու համար։

BSP-ն հայտնել է, որ Կուլևիի նավթավերամշակման գործարանը սկսել է ղազախական նավթի վերամշակումը հուլիսի սկզբին, իսկ այս ամիս կսկսի լիբիական նավթի վերամշակումը։ Լիբիական նավթի խմբաքանակը նախատեսվում է Կուլևի հասցնել օգոստոսի 20-ից 30-ը։ Լիբիական կողմի հետ նավթի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է հուլիսի 3-ին և ուժի մեջ է մինչև 2027 թվականի վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ, հավելել է BSP-ն։

2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանն առաջին անգամ նավթ է մատակարարել Վրաստան՝ Կուլևիի նոր նավթավերամշակման գործարան, որի տարեկան հզորությունը 1,2 միլիոն տոննա է։

Կուլևիի նավթավերամշակման գործարանը դարձել է Վրաստանի առաջին լիարժեք ցիկլի ձեռնարկությունը, ինչը թույլ կտա երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծվող նավթամթերքից, որոնք գնվում են Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից, Ռուսաստանից և Ղազախստանից։

Ընկերությունը նախատեսում է հզորությունը հասցնել 4 միլիոն տոննայի մինչև 2028 թվականը։ Նավթամթերքը կմատակարարվի ինչպես Վրաստանի ներքին շուկա, այնպես էլ կնախատեսվի արտահանման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի