SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) ձեռք է բերել ճապոնական ITOCHU կորպորացիայի բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) նավթահանքի մշակման նախագծում: Գործարքի արդյունքում SOCAR-ի բաժնեմասը նախագծում 31,65%-ից աճել է՝ հասնելով 35,3%-ի: ITOCHU-ն նախկինում ուներ 3,65% բաժնեմաս:

SOCAR-ը հայտնել է, որ գործարքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են, գործընթացն իրականացվել է օրենսդրությանը, ընկերության ներքին կանոնակարգերին և գործող պայմանագրով ստանձնած պարտավորություններին լիովին համապատասխան։

«Ընթացիկ տարում ԱՉԳ հանքավայրերի բլոկում առաջին ազատ բնական գազի արդյունահանման մեկնարկը նոր հնարավորություններ է բացում նախագծի հետագա զարգացման և Ադրբեջանի գազային ներուժի մեծացման համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ITOCHU կորպորացիային նախագծի իրականացման գործում նրա երկարամյա դերի և արդյունավետ գործընկերության համար։ Վստահ ենք, որ գործընկերների համատեղ ջանքերի, գործառնական բարձր չափանիշների և փոխադարձ վստահության շնորհիվ նախագիծը հետագայում ևս հաջողությամբ կզարգանա»,- հայտարարել է   SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը։

ITOCHU-ի անունից կորպորացիայի գլխավոր գործառնական տնօրեն և էներգետիկայի և քիմիական նյութերի բաժնի գործադիր տնօրեն Տեցույա Յամադանէ  մեկնաբանել գործարքը։ Նա հիշեցրել է, որ ITOCHU-ն առաջին ճապոնական ընկերությունն էր, որը 1996 թվականին ներդրում կատարել Ադրբեջանում և գրեթե երեք տասնամյակ գործընկերություն է կառուցել SOCAR-ի հետ, այդ թվում՝ ԱՉԳ-ի և այլ էներգետիկ նախագծերի շրջանակներում։ Նա նշել է, որ այս գործարքը չի նշանակում ITOCHU-ի դուրս գալը Ադրբեջանից, ընդհակառակը, այն նշանավորում է համագործակցության նոր փուլի սկիզբը։ Ադրբեջանը կմնա կարևոր շուկա ITOCHU-ի ներդրումային և առևտրային գործունեության համար։

ԱՉԳ նախագիծն իրականացվում է 1994 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրված ««Ազերի», «Չիրագ» և «Գյունեշլի» հանքավայրի խորջրյա հատվածի խորջրյա հանքավայրերի համատեղ մշակման և արդյունահանվող արտադրանքի բաժանման մասին համաձայնագրի» հիման վրա։

Նախագծի օպերատորը BP Exploration (Caspian Sea) Limited-ն է, որը գործում է ԱՉԳ-ի արտադրանքի բաժանման համաձայնագրի մասնակիցների անունից։ Արդյունահանվող նավթը տեղափոխվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարով, ինչպես նաև Արևմտյան արտահանման խողովակաշարով՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի