Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
Բոլորը

«Ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան կարմիր բերետավորները՝ դիվանագիտության»,- Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորն իշխող ուժին անվանեց «մանդատագողեր»՝ պնդելով, որ նրանք «օրը ցերեկով գողացել են 60 հազար քաղաքացու ձայն»։

«Մանդատները գողանալով միայն չեք բավարարվել։ Դուք այդ մարդուն հիմա ունեզրկում եք։ Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, երբեք չեմ կիսել։ Բայց դուք այդ մարդու ձայները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Նկատե՞լ եք, այդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում եք։ Ֆիքսե՞լ եք դա։ Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այդ ցուցանակներն է հարցը։ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը։ «Արարատցեմենտ»-ի գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը»,- ասաց Խամոյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև իրավապահ համակարգի աշխատանքին՝ նշելով, որ սովորական քաղաքացիներին կամ բլոգերներին սոցցանցային գրառումների համար «ասֆալտին են փռում», մինչդեռ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների հետ վարվում են առավել քան մեղմ։

«Ոստիկանությունը՝ ձեզ ծառայող ուժային համակարգը, ամբողջ իրավապահ կորպուսն է հարուցում․ պոլին եք պառկեցնում։ Բայց մարդասպանին՝ էթիկայի բոլոր նորմերը հարգելով, բերման եք ենթարկում։ Դուք պետական ծառայողին «լայքի» համար գործից հանում եք ու խոսում քաղաքական ճնշումների մասի՞ն։ Ազգային անվտանգության ծառայության խցիկից, օդանավակայանի տեսանյութ է տարածվում։ Պարոն Վահագն Ալեքսանյանն այնտեղից հարցազրույց է տալիս լրագրողներին, ասում է՝ «ես ինչ իմանամ որտեղից է դուրս եկել»։ Խցիկից է դուրս եկել այդ տեսանյութը, հասկանո՞ւմ եք։ Հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով ասում է՝ «լավ ենք անում»։ Դուք այդ իշխանությունն եք։ Դուք այլևս ձև չեք թափում անգամ փաթեթավորելու համար ձեր ընտրակեղծիքները, ձեր ապօրինությունները, ձեր բռնաճնշումները»,- նշեց Խամոյանը։

Ելույթի ավարտին ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Ռուբեն Ռուբինյանի հոր՝ 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ կալանավորմանը։ Խամոյանը մեջբերելով Ռուբինյանի նախօրեի ելույթը, որտեղ իշխանական պատգամավորը հիշատակել էր, որ իր 18-ամյակը դիմավորել է առանց հոր, Խամոյանը հակադարձեց․ «Ես նախ ցավում եմ իսկապես դրա համար, ես վստահ եմ, որ Դուք ցավ եք ապրել դրա համար։ Բայց ես նաև վստահ եմ, որ ամենամեծ ցավը, որը դուք հիմա չեք գիտակցում, ձեզ հետ կատարվել է 18 տարի հետո։ Որովհետև հիմա, օրինակ, կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Տաթևի տղան՝ 10 տարեկան տղա երեխան, իր ծնունդը նախանցած տարի էլի դիմավորել է առանց մայրիկի՝ ձեր իշխանության օրոք, պարոն Ռուբինյան։ Այդ ցավն այն է, որ դուք հիմա ամեն ինչ անում եք արդարացնելու համար այն բոլոր ապօրինությունները և բռնաճնշումները, որոնք դուք ասում եք, որ ձեր մաշկի վրա զգացել եք»,- ելույթն ավարտեց Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։