Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանյան ծագումով ամերիկացի հայտնի հեղինակ, գիտնական, փիլիսոփա և ռիսկերի վերլուծաբան Նասիմ Թալեբը  հայտնել է, որ հրաժարվել է գնալ Ադրբեջան ու ոտք չի դնի այդ երկիր, քանի դեռ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է։

«Ինձ հրավիրել են գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես հրաժարվել եմ (նրանք զգալիորեն բարձրացրեցին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, մտածելով, որ դա տարբերություն կստեղծի)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Թալեբը նաև կիսվել է գրառմամբ, որ Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մեջբերել է իրեն ու ընդգծել. «Այն փաստը, որ որոշակի կառավարությանը դուր է գալիս իմ աշխատանքը, չի ստիպում ինձ փոխադարձաբար պատասխանել։ Ես անշարժ գույք վաճառող չեմ»։

Հավելենք, որ Թալեբը Հայաստան էր այցելել 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը ու մասնակցել «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի