Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վիճարկել է խորհրդարանի լեգիտիմությունը և մեղադրել իշխանություններին ժողովրդավարության պատրվակով բռնապետական գործիքակազմ կիրառելու մեջ։

Վարդանյանի պնդմամբ՝ խորհրդարանում առկա է լեգիտիմության խորը ճգնաժամ։ Նա հարցադրում է ուղղել իշխանությանը. ինչպե՞ս կարող են պնդել սեփական լեգիտիմության մասին, եթե միևնույն ժամանակ հայտարարում են, թե 550,000 քաղաքացի կաշառքով է քվեարկել։ Պատգամավորը շեշտել է, որ եթե անգամ մեկ մանդատ ձևավորվել է ոչ լեգիտիմ ճանապարհով, ապա ամբողջ խորհրդարանն ու կառավարությունը զուրկ են լեգիտիմությունից։

Պատգամավորը 2026-ի ընտրություններն անվանել է Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունները։ Ըստ նրա՝ առաջին անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է որոշել ԱԺ կազմը՝ «գողանալով» ավելի քան 50,000 ձայն ունեցող ուժի (ԲՀԿ) քվեները։ Վարդանյանը նշել է, որ եթե այդ ձայները չյուրացվեին, իշխանությունը չէր ունենա երեք հինգերորդ մեծամասնություն, և խորհրդարանում կլիներ չորս խմբակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։