«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հասարակություն
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանք»,- հայտնեցին ՔԿ-ից:
Ռոզա Վարդանյան

