Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի օգոստոսի 3-ից վեց ամսով կարգելվի տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան, այդ թվում՝ ԵՏՄ անդամ երկրներից։ Արգելքի կիրառման վերահսկողությունը կիրականացնի Պետական եկամուտների կոմիտեն։

«Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ)
ապրանքատեսակների վրա։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման
միջոցների ժամանակավոր կիրառման մասին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին
կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառելու առաջարկություն:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 3-ից և գործում է 6 ամիս ժամկետով»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ տոմատի մածուկի ներմուծման սահմանափակման քաղաքականությունը պայմանավորվում է տեղական արտադրանքի ցածր մրցունակությամբ։ Տեղական արտադրության մեկ կիլոգրամ տոմատի մածուկի միջին ինքնարժեքը շուրջ 450 դրամ է, մինչդեռ 2024 թվականին ներմուծված համարժեք արտադրանքի միջին մաքսային արժեքը՝ Իրանից ներմուծման համար սահմանված տուրքը ներառյալ, կազմել է շուրջ 342 դրամ։ Նշվում է նաև, որ արտադրողների մոտ առկա է նախորդ տարիներին արտադրված շուրջ 3000 տոննա մնացորդ։

2025 թվականին Իրանից տոմատի մածուկի ներմուծման համար սահմանվել էր 365 տոննա սակագնային քվոտա։ Միաժամանակ լոլիկ մթերող տնտեսվարողներին նախատեսվել էր 2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց տրամադրել 10 դրամ աջակցություն։ Կառավարության հաշվարկով՝ միջոցառումը պետք է նպաստեր լրացուցիչ շուրջ 7000 տոննա լոլիկի մթերմանը և մոտ 1000 տոննայով տոմատի մածուկի ներմուծման կրճատմանը։