Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է

Լուրեր

31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
Բոլորը

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական X-101 է եղել։ Նրա խոսքերը մեջբերել է RMF24-ը, գրում Current time-ը։

Նրա խոսքով՝ հուլիսի լույս 30-ի գիշերը Լեհաստանի ուղղությամբ թռել է շուրջ 20 ռուսական հրթիռ։ Ուկրաինան խոցել է դրանք՝ բացի մեկից։ Վերջին հրթիռին հետևող Ուկրաինայի զինված ուժերի օդաչուն հետ է վերադարձել լեհական սահմանից 20 վայրկյան առաջ։ Տոմչիկը նշել է, որ նա չի կարողացել մտնել Լեհաստանի օդային տարածք՝ զինվորականների կողմից խոցվելու վտանգի պատճառով։ Այդ գիշեր Լեհաստանը կործանիչներ էր օդ բարձրացրել։

Ռուսական հրթիռը տեղական ժամանակով 3:40-ին հատել է Լեհաստանի օդային տարածքը և ընկել Լյուբլինի վոյևոդության Տարնավա Կոլոնիա գյուղի մոտ գտնվող դաշտում: Հաղորդվում էր, որ խառնարանի տրամագիծը մոտ 10 մետր է եղել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան անմիջապես հայտարարել էր, որ դա ռուսական X-101 թևավոր հրթիռ է: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հուլիսի 30-ի առավոտյան հայտնել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 61 X-101 թևավոր հրթիռ, որոնցից ուկրաինական զինվորականները խոցել են 54-ը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մինչդեռ, զգուշավոր էր հայտարարություններում: Նախօրեին հրթիռի անկումից հետո Լյուբլինում կայացած հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ «առայժմ ամեն ինչ ցույց է տալիս», որ դա ռուսական հրթիռ է, բայց իշխանությունները կսպասեն հետաքննության արդյունքներին, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի