Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Գիշերը ռուսական X-101 թևավոր հրթիռը հատել է Լեհաստանի սահմանը՝ խախտելով ՆԱՏՕ-ի օդային տարածքը՝ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող զանգվածային հարվածի մաս: Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա ևս մեկ հստակ ապացույց է այն բանի, որ Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը ներկայումս ակտուալ  է և ծառայում է որպես ամբողջ եվրատլանտյան համայնքի պաշտպանության երաշխիք»,- ընդգծել է Սիբիհան։

Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ընթացքում Ուկրաինայի վրա արձակվել է, ընդհանուր առմամբ, 74 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։

«Լեհաստանի վրա ռուսական հրթիռային ներխուժումը նաև հիշեցնում է, որ մեր երկու երկրների համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր ընդհանուր, դարավոր թշնամու դեմ պայքարը, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր երկու պետությունների համար։ Այս դաժան պատերազմի ընթացքում պետք է մի կողմ դրվեն մնացած բոլոր տարաձայնությունները։ Մեր գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի մեր համատեղ անվտանգությունը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինան տեղեկացնում է բոլոր գործընկերներին և միջազգային կազմակերպություններին հարձակման հետևանքների մասին։

«Մենք կոչ ենք անում վճռական միջազգային արձագանքի, Ուկրաինային աջակցության ավելացման և ագրեսորի վրա ճնշման ավելացման։ Պուտինի համար այս պատերազմը շարունակելու արժեքը պետք է զգալիորեն գերազանցի այն ավարտելու արժեքը»,- եզրափակել է նա։

Լեհաստանի արևելքում դաշտում գիշերն ընկած օբյեկտը, հավանաբար, ռուսական հրթիռ է, հուլիսի 30-ին հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա ռուսական X-101 բալիստիկ հրթիռ է, բայց մենք ուզում ենք 100%-ով վստահ լինել հրթիռի տեսակի և այն արձակողի հարցում»,- արտակարգ նիստում ասել է Տուսկը։

Wirtualna Polska-ի տվյալներով՝ օբյեկտի հայտնաբերման վայր է ուղարկվել Մի-24 ուղղաթիռ։ Ուղղաթիռի անձնակազմը որոշել է օբյեկտի հավանական բախման վայրը՝ Լյուբլինի վոյևոդության Տարնավա Կոլոնիա գյուղի մոտ գտնվող չկառուցված  տարածքում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան դիմել է՝ թույլ տալ իր մասնագետներին օգնել Լեհաստանին երկրի արևելքում գտնվող օբյեկտի վթարի հետաքննության գործում, հայտարարել է Լյուբլինի վոյևոդության դատախազ Գժեգոժ Տրուսևիչը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նույնպես հայտարարել է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է:

«Անցած գիշեր Ռուսաստանը զանգվածային, համակցված օդային հարված է հասցրել Ուկրաինային: Հարձակման ընթացքում խախտվել է նաև Լեհաստանի օդային տարածքը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ռուսաստանի ագրեսիան սպառնալիք է ներկայացնում ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»,- գրել է  նա  X սոցիալական ցանցում:

Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել հաղորդումները։

Հուլիսի լույս 30-ի գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի օդային հարվածի ժամանակ Լեհաստանում հնչել է  օդային հարձակման սիրենան, և պաշտպանական համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

«Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար բարձրացվել է ՀՕՊ միջոցների մարտական ​​պատրաստվածությունը, այդ թվում՝ մարտական ​​պատրաստվածության մեջ գտնվող կործանիչների զույգերը և Լեհաստանի զինված ուժերի հեռահար ԶՈւ-ի ինքնաթիռը»,- գրել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

Զինվորականները հայտնել են, որ լեհական ՀՕՊ համակարգերը գիշերը հետևել են առնվազն 12 հրթիռի արևմտյան Ուկրաինայի օդային տարածքում, որոնք, դատելով դրանց թռիչքի հետագծից, «պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում Լեհաստանի օդային տարածքի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի