Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին

Լուրեր

05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը լույս հինգշաբթի գիշերը ռազմական ինքնաթիռներ է բարձրացրել օդ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածների ֆոնին իր օդային տարածքը պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի զինված ուժերի հայտարարությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կործանիչ և վաղ նախազգուշացման ինքնաթիռները սկսել են գործողությունները, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում  է, որ այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում։

Մեկ այլ հայտարարության մեջ Լեհաստանի զինված ուժերը նշել են, որ ազգային և դաշնակից հետախուզական համակարգերը հայտնաբերել են ռուսական հեռահար ավիացիայի ինտենսիվ մարտական ​​ակտիվություն:

Լեհաստանի ՀՕՊ համակարգի ռադարները դիտարկել են արևմտյան Ուկրաինայի վրայով գործող առնվազն մեկ տասնյակ հրթիռների ակտիվություն, որոնք, հաշվի առնելով դրանց թռիչքի ուղղությունը, կարող էին պոտենցիալ սպառնալիք ներկայացնել Լեհաստանի օդային տարածքի համար։

Հրթիռներից մեկը լեհական սահմանին մոտեցել է ժամը 3:29-ին՝ շուրջ 5 կմ հեռավորության վրա, նախքան ուղղությունը փոխելը և արևելք շարժվելը։

Հաղորդվում է, որ տեղի ժամանակով ժամը 3:40-ին Լեհաստանի օդային տարածքում հայտնաբերվել է անհայտ օբյեկտ, որը շարժվում էր դեպի արևմուտք: Տարածք է ուղարկվել F-16 կործանիչ՝ այն նույնականացնելու և որսալու համար: Ժամը 3:46-ին, նախքան հստակ նույնականացումը, օբյեկտն անհետացել է ռադարներից: Ուղարկվել Մի-24 ուղղաթիռի անձնակազմը հայտնաբերել է հավանական վթարի վայրը՝ Լյուբլինի վոյևոդության Տարնավա-Կոլոնիա քաղաքի մոտ գտնվող տարածքում:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևմտյան մասի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ խախտվել է երկրի օդային տարածքը։

«Պաշտպանության նախարարի և համապատասխան ծառայությունների համակարգող խումբը ժամեր շարունակ աշխատել է դեպքի վայրում և համակարգված կերպով ինձ տեղեկատվություն է տրամադրում բոլոր հանգամանքների վերաբերյալ»,- գրել է նա X-ում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի