Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները

Լուրեր

31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
Բոլորը

Օգոստոսի 2-ին աշխատանքները կմեկնարկի 9-րդ գումարման Ազգային ժողովը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է՝ խորհրդարանում ովքեր ինչ պաշտոններ են զբաղեցնելու։  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների թեկնածուներ են՝ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ Խմբակցությունը ղեկավարելու է Արուսյակ Մանավազյանը։ ՔՊ վարչության հուլիսի 29-ի նիստում հաստատվեցին նաև մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը։

Գաբրիելյանի թեկնածությունը ուշագրավ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականին նա հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո։ 2025 թվականի մարտի 30-ին՝ ավագանու ընտրությունների օրը, միջադեպ էր տեղի ունեցել Գյումրիի տեղական ընտրությունները լուսաբանող լրագրողների և Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նա լրագրողի հետ վիճաբանության ընթացքում հայհոյախառն, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել։ Դեպքը հանրային լայն հնչեղություն ստացավ։

Դեպքից հետո Գաբրիելյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ նշելով, որ տեղի ունեցածը չի համապատասխանում Ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Այդուհանդերձ, նա շարունակեց քաղաքական գործունեությունը՝ մնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, ավելին՝  ընտրվեց կուսակցության վարչության անդամ։

Այժմ Գաբրիելյանը հավակնում է ղեկավարել ԱԺ այն հանձնաժողովը, որը զբաղվում է պաշտպանության, ազգային անվտանգության, զինված ուժերի և ուժային կառույցներին վերաբերող օրենսդրական հարցերով՝ այս պաշտոնում փոխարինելով Անդրանիկ Քոչարյանին։

 

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու է ընտրվել հանձնաժողովի գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանը։

Ջուլհակյանը 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո է միացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմին և 2019 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրվել է պատգամավոր, իսկ 2026-ից ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում՝ այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ դատավոր։

Ջուլհակյանը վերջերս հանրային քննադատության կենտրոնում էր հայտնվել «Ուժեղ Հայաստան»-ից Գոհար Ղումաշյանի կալանքի վերաբերյալ խոսելիս իր ձևակերպման պատճառով։ Ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ հարց էր հնչել այն մասին, որ   կալանավորվածը կրծքով կերակրող կին է, Ջուլհակյանն արձագանքել էր, որ օրենքը գործում է բոլորի համար՝ «անկախ կրծքերի զբաղվածությունից»։ Քննադատությունից հետո Ջուլհակյանը հրապարակային ներողություն էր խնդրել։  

Ազգային ժողովի Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեկնածու է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը։

Տրդատ Սարգսյանի անունը լրատվամիջոցներում շրջանառվեց հատկապես 2019 թվականին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի համատեքստում, որի ժամանակ ծանր վնասվածքներ էր ստացել և մահացել սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Ըստ իրավապահների՝ 2019 թվականի սեպտեմբերին վիճաբանության ժամանակ Արա Մխիթարյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո մամուլում շրջանառվում էր նաև այն վարկածը, որ միջադեպին առնչություն ունի այն ժամանակ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Տրդատ Սարգսյանը։ Նա հերքել էր իր մասնակցությունը միջադեպին։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է: Բադալյանը քաղաքականություն մուտք գործեց 2018 թվականի հեղափոխության օրերին։ Նա 2018-ին նախ առաջադրվել էր Երևանի ավագանու անդամի թեկնածու, իսկ մի քանի ամիս անց՝ պատգամավորի։ Բադալյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։  2021-2026 թվականներին խորհրդարանում եղել է առողջապահության հանձնաժողովի անդամ։ Լուսինե Բադալյանը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց 44-օրյա պատերազմից հետո․ նա նոյեմբերի 16-ին հայտարարեց մանդատը վայր դնելու ցանկության մասին։ Նոյեմբերի  9-ը «չարաբաստիկ գիշեր» անվանած Բադալյանը դեկտեմբերին իր այդ հայտարարությունը բնութագրել էր որպես հուզական արձագանք և մանդատն այդպես էլ վայր չէր դրել։  Լուսինե Բադալյանը մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվելը որպես հաղորդավար է աշխատել է «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատանքն ավարտող Նազելի Բաղդասարյանը: Բաղդասարյանը նախկինում ևս եղել է ԱԺ պատգաավոր՝ «Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Զբաղեցրել է նաև Շիրակի մարզպետի պաշտոնը։

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը։ Նա քաղաքական գործունեությունը սկսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2019-2021 թվականներին Սիսակ Գաբրիելյանը եղել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին ընտրվել է պատգամավոր և նշանակվել նույն հանձնաժողովի նախագահ։ Մինչ քաղաքականություն մտնելը Սիսակ Գաբրիելյանը լրագրող է աշխատել «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցներում։

Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու համար հաստատվել է Սոնա Ղազարյանի թեկնածությունը։ Նա այժմ այս հանձնաժողովի անդամ է։ Սոնա Ղազարյանը պատգամավոր է 2019 թվականից։ Մինչ այս աշխատել է քաղհասարակության ոլորտում, եղել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի աշխատակից։ 

Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա այժմ էլ այս հանձնաժողովի նախագահն է։ ՔՊ-ին միացել է 2018 թվականին, մինչ այդ լրագրող էր «Սիվիլնեթ»-ում։  Խանդանյանը 2023 թվականից ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը,  նաև՝ Հայաստանի պատվիրակությունը  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում։   2016–2018 թվականներին աշխատել է Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնադրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում։ 2018–2019 թվականներին եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Զարուհի Բաթոյանը: 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի նոյեմբերը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 2021 թվականից ԱԺ պատգամավոր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Բաթոյանը մասնագիտությամբ լրագրող է։ Մինչ քաղաքականություն մուտք գործելը զբաղվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ։

Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի թեկնածուն  Վահե Ղալումյանն է։ Ղալումյանները քավոր-սանիկական կապերի մեջ են Փաշինյանների հետ։ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է Տավուշի մարզպետ։ 2019 թվականին դարձել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» դաշինքով։ 2021 թվականին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ 2021-2023 թվականներին ղեկավարել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։

Բաբկեն Թունյանն էլ Տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է: 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո միացել է «Իմ քայլը» դաշինքին։ 2019 թվականից՝ ԱԺ պատգամավոր։ Բաբկեն Թունյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է եղել 2019 թվականից մինչև 2021 թվականի խորհրդարանի լիազորությունների ավարտը։ 2021 թվականի նոր գումարման ԱԺ-ում ընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, այժմ, փաստացի, ղեկավարում է  հանձնաժողովը։ Մինչ քաղաքական գործունեությունը զբաղվել է տնտեսական լրագրությամբ։ 

Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող նախագահ Ծովինար Վարդանյանը: Նա 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է և 2024 թվականից ղեկավարում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ 2002-2003 թթ․ աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ դրամավարկային քաղաքականության և բանկային վերահսկողության վարչություններում։ 2006-2014 թթ․ աշխատել է «Յունիբանկ»-ում՝ տարբեր ղեկավար պաշտոններում։ 2019 թվականից ԱԺ պատգամավոր է։

ՔՊ-ականները չեն կարողանալու նախագահել բոլոր հանձնաժողովներում։ Ընդդիմադիր ուժերն առայժմ չեն հայտարարել, թե որ հանձնաժողովները նախագահելու ցանկություն ունեն։ Առաջին երկու ընտրությունը կատարելու իրավունքը ՔՊ-ինն է։ Նրանք առաջնահերթությունը տալու են Պետաիրավական և Պաշտպանության հանձնաժողովներին։ Այն հանձնաժողովներում, որոնց նախագահությունը կստանձնեն ընդդիմադիրները, ՔՊ-ականները կունենան փոխնախագահներ։

 

Նարեկ Կիրակոսյան