Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վերջին 24 ժամվա ընթացքում Մարոկկոյից մոտ 49,000 միգրանտ է անցել Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա էքսկլավ՝ ցամաքով և ծովով։ Սրանք պաշտոնական գնահատականներ են, գրում է BBC-ն։

Տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են հազարավոր մարդիկ լողալով մտնում քաղաք, մինչդեռ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ անցումները շարունակվել են նաև գիշերը։ Պաշտոնյաները հայտնում են, որ վերջին օրերին առնվազն 18 մարդ է մահացել իսպանական տարածք հասնելու փորձի ժամանակ։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանն այս ամիս որոշում էր կայացրել, որ ծովում Սեուտա կամ Մելիլյա (մեկ այլ իսպանական էքսկլավ) հասնելու փորձ կատարող միգրանտներին կանգնեցնելու դեպքում չեն կարողանա անմիջապես վերադարձնել Մարոկկո։

Տեղական պաշտոնյաները դիմել էին Մադրիդին օգնության համար, սակայն հինգշաբթի քաոսային տեսարաններ են ստեղծվել։ Սահմանային վերահսկողությունը, ըստ երևույթին, խափանվել է։ Իսպանիան ավելի ուշ զինված ուժեր է տեղակայել Սեուտայում և Մելիլյայում՝ անվտանգությունն ամրապնդելու համար, որտեղ գիշերը գրանցվել է 300-400 անցում։

Իսպանացի պաշտոնյաների գնահատականը ենթադրում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Սեուտա մուտք գործած միգրանտների թիվը կարող է կազմել քաղաքի բնակչության կեսից ավելին, որը, ըստ վերջին տվյալների, կազմում է շուրջ 83,600 մարդ։ Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում տարածք անօրինական ճանապարհով մուտք գործածներից առնվազն 7,000-ն անչափահասներ են։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համագործակցում է Մարոկկոյի հետ՝ ապահովելու բոլոր նրանց վերադարձը, ովքեր անօրինական ճանապարհով մուտք են գործել իսպանական տարածք։

Եթե պաշտոնական գնահատականները ճիշտ են, սա կլինի Սեուտա մուտք գործած միգրանտների ամենամեծ թիվը 2021 թվականի մայիսից ի վեր, երբ քաղաք էր մտել ավելի քան 10,000 մարդ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ուրբաթ կայցելի Սեուտա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի