Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ

Լուրեր

30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
30.07.2026 | 20:00
Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) կողմից երկրի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Açık Radyo-ի հեռարձակման լիցենզիայի չեղարկմամբ սկսված իրավական գործընթացում նոր փուլ է սկսվել։ Պետական ​​խորհրդի կողմից լիցենզիայի չեղարկման մասին որոշումը հաստատելուց հետո Açık Radyo-ն ​​դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշելով խոսքի ազատության, մամուլի ազատության և արդար դատաքննության իրավունքի խախտումների մասին։

«Պետական ​​խորհրդի որոշումը, որը մեր հարցումները մերժելու համար նույնիսկ մեկ պատճառ չի ներկայացրել, ակնհայտորեն լուրջ միջամտություն է խոսքի և մտքի ազատությանը, և պահպանելով RTÜK որոշման կամայականությունն ու անօրինականությունը, որն անտեսում է հանրության տեղեկատվության իրավունքը, այն լուրջ վտանգ է ներկայացնում մեր երկրում ապրող յուրաքանչյուր անհատի, մասնավորապես, բոլոր հեռարձակող կազմակերպությունների խոսքի ազատության և իրավական անվտանգության համար։ Այդ պատճառով մենք շարունակելու ենք մեր իրավական պայքարը մինչև վերջ»,-ասվում է ռադիոյի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) չեղարկել էր Açık Radyo-ի լիցենզիան։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ռադիոկայանը տուգանվել էր ապրիլի 24-ին հաղորդման ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար։ Լիցենզիայի չեղարկումը հիմնավորվել էր ռադիոկայանի կողմից RTÜK-ի սահմանած նախկին պատժամիջոցները չկատարելու հանգամանքով, որոնք ներառում էին վարչական տույժեր և հեռարձակման հնգօրյա կասեցում:

Չնայած տուգանքների վճարմանը՝ Açık Radyo-ն շարունակել էր հեռարձակվել, ինչը RTÜK-ը համարել էր պատժամիջոցներով սահմանված պայմանների խախտում։

Լիզենզիայի չեղարկմանը հանգեցրած միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին Açık Radyo-ի «Açık Gazete» հաղորդման ժամանակ, որտեղ հյուրը հիշատակել էր Հայոց ցեղասպանության մասին՝ հետևյալ ձևակերպմամբ․ «Հայկական, այսինքն՝ օսմանյան հողերում տեղի ունեցած տեղահանությունն ու ջարդերը, ջարդերի 109-րդ տարելիցը, որը կոչվում է ցեղասպանություն։ Գիտեք, որ այս տարի էլ արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի