«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Մեկուկես օր տևած որոնումներից հետո 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է։

«Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր». երեկ առավոտյան այսպիսի բովանդակությամբ նամակ էին գտել Վահե Ապիկյանի ծնողները։  14-ամյա տղան տնից հեռացել էր՝ վերցնելով միայն դպիրի եկեղեցական հագուստը։

«Առավոտյան արթնացել ենք, արդեն տանը չի եղել, գրությունը տանն էր թողել։ Նամակն էր մենակ, ուրիշ ոչ մեկին ոչ մի բան չի ասել, հաստատ ոչ ոք չի իմացել, չի էլ կասկածել: Իր հետ խոսել եմ երկու օր առաջ, այսինքն՝ դեպքից մի օր առաջ նորմալ է եղել, ոչ մի բան, բայց, փաստորեն, պլանավորել էր ինչ-որ մի բան աներ ու արել է էլի»,- Factor TV-ի հետ զրույցում առավոտյան պատմել էր հայրը՝ Տիգրան Ապիկյանը:

Երևանում ապրող ընտանիքը որոնողական աշխատանքներ էր կատարում Գողթում. հոր խոսքով՝ տեսախցիկները նրան ֆիքսել էին Գառնիի քարերի սիմֆոնիայի տարածքում:

«Ինքը, երևի, ուզեցել է գալ, այստեղ երկու հատ սրբավայր կա, տենց ենք կասկածում, հեռախոսի մեջ էլ էր որոնում արել։ Մեր առաքելական եկեղեցին է գնացել միշտ, ինչ-որ աղանդ, նման բաների հետ ընդհանրապես կապ չկա: Ընտանիքում ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչով կիսվում  էր, ամեն ինչ ասում»,- ասում է հայրը։

Վահե Ապիկյանը որպես դպիր մասնակցել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագներին։

Հոր խոսքով՝ մինչ այս երբեք ցանկություն չի հայտնել ճգնավոր դառնալու․ «Ինքը սովորաբար եկեղեցի պատարագների էր գնում, բեմի վրա ծառայում էր, սովորական: Դա բոլորիս համար նորմալ էր: Ասում էր՝ հոգևորական եմ ուզում, ասում էինք՝ հա, նորմալ է: Բայց ճեմարան, որ սենց ինչ-որ գնա կորի, չկար»:

Ճգնավորության մասին խոսք չի եղել նաև Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականների հետ առանձին զրույցների ժամանակ։ Factor TV-ի հետ զրույցում Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն ասաց, որ 14-ամյա տղային վերջին անգամ տեսել է անցած կիրակի իր մատուցած պատարագի ժամանակ։

Տեր Նորայրի խոսքով՝ Վահե Ապիկյանը համեստ, զուսպ, մի փոքր էլ ինքնամփոփ տղա է։ Հոգևորականը շեշտում է՝ այդ տարիքի երեխաների հետ հոգևոր դասեր են անցկացնում միայն առակների ձևով։

«Երբևէ խոսք չի գնացել ճգնավորության մասին, որովհետև նրանք այն տարիքում չեն, որ նման լուրջ թեմաներ քննարկենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց հոգևորականը՝ նշելով, որ երեխայի՝ տնից հեռանալուց և նամակը հայտնաբերելուց հետո մայրն առաջինը հենց իրեն է զանգել, ինքն էլ խորհուրդ է տվել դիմել Ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան