Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ի լրագրող Բարաք Ռավիդին տված հարցազրույցում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված իր խնդրանքն է եղել՝ Կիևին Patriot հրթիռային համակարգերի արտակարգ «ձմեռային փաթեթ» ուղարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է 300 հրթիռ՝ ցուրտ եղանակին էներգետիկ ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարձակումից խուսափելու համար։

Զելենսկին և Թրամփը Սպիտակ տանը հանդիպել են երեքշաբթի։ Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերահաստատել է հունիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ տված խոստումը Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու մասին։ Սակայն արտադրությունը կտևի մի քանի տարի, բացի այդ, դրանց արտադրությունն Ուկրաինայում չի լուծում անհապաղ խնդիրը, քանի որ «մեզ հրթիռներն անհրաժեշտ էին երեկ», ասել է նա։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Թրամփը խոստացել է փորձել օգնել, բայց հստակեցրել է, որ դա դժվար կլինի, քանի որ ԱՄՆ-ն ինքը նման հրթիռների  կարիք ունի Իրանի հետ պատերազմում, և դրանց պաշարները զգալիորեն նվազել են այդ հակամարտության գրեթե հինգ ամիսների ընթացքում։

Axios-ի փոխանցմամբ՝ Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինական և ամերիկյան պաշտպանական ընկերությունները ևս  ուսումնասիրում են Ուկրաինայում արտադրված բալիստիկ հրթիռները մոդիֆիկացնելու և դրանք Patriot հրթիռներին նման հնարավորություններով հակահրթիռային որսացող սարքերի վերածելու հնարավորությունը, քանի որ «դա ավելի արագ և էժան կլինի»։

Անցյալ ձմռանը Ուկրաինայի ջերմաէլեկտրակայանների և այլ էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի բազմաթիվ ռազմական հարվածները ջեռուցման ճգնաժամ էին առաջացրել տներում և բիզնեսներում, որն ավելի խորացել էր  ուժեղ ցրտահարությունների և ձյան տեղումների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի