Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ լավ է անցել, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Truth Social-ում գրառմամբ Թրամփը նշել է, որ հանդիպման ընթացքում ինքն ու Զելենսկին քննարկել են բազմաթիվ հարցեր։

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը շատ լավ է անցել»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ  քննարկել է Patriot-ի արտադրության արտոնագրերի հարցը և «մի քանի այլ գաղափարներ, որոնք կարող են օգնել»։

Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Նախագահներից ոչ մեկը հրապարակային հայտարարություն չի արել։ Զելենսկին Սպիտակ տանն անցկացրել է մեկ ժամից ավելի։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ երկու նախագահները քննարկել են պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերը և Թրամփի հատուկ ներկայացուցիչների հնարավոր այցը Կիև։

Բրիտանական Financial Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները համաձայնել են առաջին անգամ այցելել Կիև։ Լրատվամիջոցն այս մասին հայտնել  է՝ հղում անելով Սպիտակ տանն անցկացված Թրամփ-Զելենսկի բանակցությունների բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի