Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա

Լուրեր

29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի օգոստոսին ևս շարունակել ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման փոխհատուցման ծրագիրը, ինչպես նաև ընդլայնել փոխհատուցվող ապրանքների ցանկը։

Ըստ նախագծի՝ տնտեսավարողների կողմից նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ իրականացված բանակցությունների արդյունքում առաջիկայում ակնկալվում է արտահանման ծավալների աճ։ Քանի որ գնառաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով պետական փոխհատուցման գործող մեխանիզմը, նախարարությունն առաջարկում է այն երկարաձգել նաև օգոստոս ամսվա համար։ Միաժամանակ, առաջարկվում է փոխհատուցվող ապրանքների ցանկում ներառել նաև պալերմո տեսակի պղպեղն ու սմբուկը՝ արտահանման շուկաներում դրանց մրցունակությունն ապահովելու նպատակով։
Նախարարության կանխատեսմամբ՝ 2026 թվականի օգոստոսին ծրագրի շրջանակում կարտահանվի շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5.2 մլն հատ ծաղիկ։

Նախագծով առաջարկվում է օգոստոսին արտահանված ջերմատնային արտադրանքի համար սահմանել հետևյալ չափի փոխհատուցումները՝ ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 275 դրամ, չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 400 դրամ, պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 400 դրամ, պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ, սմբուկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 200 դրամ, ծաղկի յուրաքանչյուր հատի համար՝ 37 դրամ, իսկ Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Շվեյցարիա արտահանված յուրաքանչյուր ծաղկի համար՝ 50 դրամ։

Էկոնոմիկայի նախարարությունը հղում անելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներին նշում է, որ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ը Հայաստանից արտահանվել է շուրջ 1526 տոննա պղպեղ, 770 տոննա լոլիկ, 213.4 տոննա ելակ, շուրջ 5.8 մլն հատ և 58 տոննա ծաղիկ։ Միայն հուլիսին՝ մինչև 23-ը, արտահանվել է շուրջ 742 տոննա պղպեղ, 562 տոննա լոլիկ, 104.4 տոննա ելակ, շուրջ 2.3 մլն հատ և 23 տոննա ծաղիկ։

Նախարարությունը նշում է, որ նույն ժամանակահատվածում ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը․ ծաղիկ արտահանվել է 26, միրգ՝ 19, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։

Թե որ երկրներ են արտահանվել հայկական միրգ-բանջարեղենն ու ծաղիկները՝ գերատեսչությունը չի մասնավորեցնում, սակայն ավելի վաղ Factor.am-ն անդրադարձել էր արտահանման աշխարհագրությանը։

Նարեկ Կիրակոսյան