Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
Բոլորը

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերություններին, Ռուսաստանի կողմից ՀՀ-ին ուղղված «ԵԱՏՄ թե՞ ԵՄ» հանրաքվեի շուրջ վերջնագրին, Իրանի հետ գազային համագործակցության խորացմանը և տարածաշրջանային զարգացումներին։

Այն դիտարկմանը, թե ինչպես են համատեղվում Իրանից գազի ներկրումն ավելացնելու Հայաստանի պատրաստակամությունը և Ռուսաստանի նախազգուշացումը՝ Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու դեպքում գազի, նավթի և ադամանդի համաձայնագրերը միակողմանի դադարեցնելու մասին, Յուրի Մովսեսյանը պատասխանել է, որ ռուս-հայկական հարաբերություններում առկա խնդիրները շատ ավելի խորն են, քան պարզապես նախընտրական լարվածությունը։

«Ինձ թվում է, նախ առաջինը պետք է մենք ֆիքսենք, որ մինչև ընտրությունները կատարվող իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում փաստացի ցույց են տալիս, որ խնդիրը միայն ընտրությունները չէին։ Ես հիշում եմ՝ շատ գործընկերներ, այդ թվում՝ իշխանականները, նշում էին, որ իրականում ընտրություններից հետո մենք կունենանք այս լարված հարաբերությունների սառեցման, ապա ավելի մեղմացման հնարավորություն։ Փորձը ցույց տվեց, ու մենք, ինչպես տեսնում ենք հիմա, որ այդ մարտավարությունը իրատեսական չէ այն առումով, որ ռելևանտ չէ իրականում հողի վրա կատարվող իրադարձություններին։ Ես դեռ մի քանի ամիս առաջ նշում էի, որ ընտրություններից հետո ավելի է սաստկանալու Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը, որովհետև խնդիրը միայն Հայաստանում ներքաղաքական դաշտը չէ», – նշել է Մովսեսյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ռուսական ճնշումները նոր դրսևորումներ են ստանում։ «Այն սահմանափակումները, որոնք կային ընտրություններից հետո, չեն վերացել, հակառակը՝ մենք տեսնում ենք նոր ճնշող միջոցներ, հատկապես առևտրատնտեսական հարաբերություններում, օրինակ՝ կաթնամթերքի մասով մենք տեսանք քաղաքական ճնշման եղանակ, երբ որևէ կերպ շնորհավորանքներ չեղան»։

Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի կողմից կիրառվող բոլոր ճնշումները պետք է դիտարկել մեկ հիմնական նպատակի համատեքստում՝ թույլ չտալ Հայաստանի ապաշրջափակումը և ինքնիշխան որոշումների կայացումը։

«Այդ բոլոր հարցերը տեղավորվում են Հայաստանի ապաշրջափակումը թույլ չտալու կոնտեքստում։ Ես համոզված եմ, որ այս բոլոր միջոցները, որ կիրառվում են, ավելի շատ միտված են կանխարգելելու Հայաստանի կողմից ռուսական երկաթուղու, ռուսական կոնցեսիայի չեղարկումը։ Ապաշրջափակումը լայն կոնտեքստ է, բայց, այսպես ասած, շոշափելի առաջին ցուցիչը լինելու է երկաթուղին։ 

Կոպիտ ասած, գրեթե արդեն բոլորին պարզ է, որ եթե Հայաստանը կարողացավ ռուսական կոնցեսիան փոխարինել այլ բանաձևով, դա կարող է լինել ազգայնացում կամ այլ ազգային ուրիշ օպերատորի հետ նոր կոնցեսիոն համաձայնագրի կնքում, դա նշանակելու է, որ Հայաստանը առնվազն տեսականորեն մեծ շանսեր է պահպանում այս տարածաշրջանային ապաշրջափակման կոնտեքստում լավ դեր ունենալու իմաստով»։

Խոսելով էներգետիկ դիվերսիֆիկացիայի մասին՝ Յուրի Մովսեսյանը նշել է, որ Հայաստանը պետք է որդեգրի համալիր և հայեցակարգային քաղաքականություն՝ չսահմանափակվելով միայն մեկ այլընտրանքով։ «Մեր նոր էներգետիկ, անվտանգային դոկտրինը պետք է համալիր փոխվի, ու դա պետք է արվի ոչ թե հախուռն ձևով, այսինքն՝ ինչ հնարավորություն տեսնենք՝ վերցնենք, այլ ավելի մի քիչ հայեցակարգային մակարդակում։ Ես կարծում եմ՝ ադրբեջանական գազը նույնպես պետք է դիտարկել, ու Հայաստանն այս ոլորտում պետք է իրականում գնա շատ բալանսավորված դիվերսիֆիկացման, որովհետև միայն իրանական գազը մեր ամբողջ հարցերը չի լուծելու»։

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե արդյոք Արևմուտքը Հայաստանին չի օգտագործում Ռուսաստանի դեմ պայքարում, Մովսեսյանը համեմատություն է անցկացրել Ռուսաստանի և Եվրամիության վարքագծի միջև։ «Եվրամիությունը ոչ թե մեր հետևից է ընկել, այլ Եվրամիությունն ու Հայաստանը տեսել են հնարավորություն՝ Հայաստանի ինչ-որ անվտանգային կամ տնտեսական կարիքներ հոգալու իմաստով։ Օրինակ, տեսե՛ք՝ 2013-ին հիշու՞մ ենք՝ ինչ տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշեց, որ մենք պետք է գնանք ԵՏՄ։ Բայց Եվրամիությունը մեզ չասաց, չէ՞, օրինակ, հենց հիմա հանրաքվե դրեք, հենց հիմա որոշեք, որովհետև դուք կարող է այդ ԵԱՏՄ-ում զարգանու՞մ եք, որ գաք Եվրամիություն, հետո այստեղ էլ զարգանաք… Մեր առջև որևէ ուլտիմատում չդրվեց»։

Յուրի Մովսեսյանը նաև նշել է, որ ներկայիս իրավիճակը ոչ այնքան Արևմուտքի ակտիվության, որքան Ռուսաստանի սխալ քաղաքականության հետևանք է։ «Ուղղակի Ռուսաստանն ինքը ընկել է իր հետևից, տապալել է տարածաշրջանային քաղաքականությունը։ Իրականում եթե նայենք ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի կորուստները Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, մենք կարող ենք մեկ բան արձանագրել՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի և հետխորհրդային մյուս երկրների նկատմամբ այնպիսի կոնտեքստ է ստացել, որ այդ երկրները սկսել են ավելի անկախանալ։ Ռուսաստանի քայլերի շնորհիվ Ռուսաստանը դուրս եկավ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանը զրկվեց կոնֆլիկտից, որի միջոցով կառավարում էր Հարավային Կովկասի այս երկու երկրների միջև հարաբերությունները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան