2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ

Լուրեր

29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթների շրջանակում Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին փոխանցվել է ընդհանուր 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ։ Միաժամանակ ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք արգելադրված միջոցների ծավալը կազմել է նաև հարյուրավոր միլիոն դրամ և արտարժույթ։

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

Այսպես.

Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 22 միլիարդ 290 միլիոն դրամ[1], որից 1 միլիարդ 169 միլիոն 212 հազար դրամը՝ 2026 թվականի 1-ին կիսամյակում:

2026 թվականի առաջին կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 5 միլիարդ 497 միլիոն 419 հազար դրամ:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Քննչական կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 141 միլիոն 316 հազար դրամ (2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գումար չի արգելադրվել):

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 110 միլիոն 132 հազար դրամ, 21 հազար 945 եվրո, 10 միլիոն 145 հազար ԱՄՆ դոլար, 87 հազար չեխական կրոն (1 միլիոն 383 հազար դրամն արգելադրվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում):

Նշված թիվը ներառում է Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9,425,523,000 դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4,368,396,700 դրամը»։