Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար

Լուրեր

29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ է ծախսվելու Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կառավարության ներկայացրած որոշման նախագծից։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն լինելու է երկօրյա հեծանվային արշավ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։
Նախատեսվում է ներգրավել շուրջ 170 մասնակից՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։
Նախագծում նշվում է, որ 2024 թվականին անցկացվել էր «TOUR DE SEVAN 2024» հեծանվարշավը, որը դրական արձագանքներ էր ստացել մասնակիցների շրջանում։ Դրա հիման վրա որոշվել է շարունակել նախաձեռնությունը և կազմակերպել նոր արշավ։

Ըստ հիմնավորման՝ միջոցառման նպատակն է նպաստել հեծանվային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը, սպորտային տուրիզմի զարգացմանը և Սևանա լիճը որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման վայր ներկայացնելուն։
Նշված գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում՝ կառավարության պահուստային ֆոնդից։

Նարեկ Կիրակոսյան