Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
Քաղաքականություն
29.07.2026 | 14:07
Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ չորեքշաբթի առավոտյան երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է Իրանից արձակված հինգ հրթիռ, գրում է CNN-ը։
«Հորդանանի զինված ուժերը շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ պաշտպանելու թագավորության օդային տարածքը, պաշտպանելու նրա անվտանգությունն ու ինքնիշխանությունը, և չեն տատանվի դիմակայել երկրի անվտանգությանը կամ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի»,- ասվում է ռազմական խոսնակի հայտարարության մեջ։
Սա հնչում է այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան «ԱՄՆ զինված ուժերի ագրեսիվ գործողությունների»։ Կորպուսը նշել է, որ իրենց գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները» և ԱՄՆ ուժերի կողմից Իրանի շահերի դեմ ձեռնարկված «անօրինական և չարամիտ գործողությունները»։
Առանձին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «անսպասելի հարձակման փորձ» է ձեռնարկել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերի վրա, սակայն չէր նշել, թե որ երկրի մասին է խոսքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

