Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է արել վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին քրեական վարույթին մասնակցելուց ազատելու որոշումը և ապահովել փաստաբանական գաղտնիքի, փաստաբանի անկախության ու մեղադրյալի պաշտպանության իրավունքի անձեռնմխելիությունը։

Փաստաբանների պալատի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է փաստաբան Երեմ Սարգսյանի խախտված իրավունքների կապակցությամբ՝ վերջինիս 24.07.2026 թվականի դիմումը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 27.07.2026 թվականի եզրակացությունը:

Վերոգրյալի վերաբերյալ Պալատի խորհուրդը ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով միաձայն որոշել է`

Ա. ԴԱՏԱՊԱՐՏԵԼ

փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները, մասնավորապես՝
1) փաստաբան Երեմ Սարգսյանին՝ առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի, վարույթին մասնակցելուց ազատելը,
2) նույն վարույթով նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը,
3) նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը,
4) փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի գործողություններ նախատեսելը, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտման։

Բ. ՀՈՐԴՈՐԵԼ

քրեական վարույթն իրականացնող մարմնին՝
1) անհապաղ վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը,
2) ձեռնպահ մնալ փաստաբանին այն հանգամանքների վերաբերյալ հարցաքննելուց, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ այդպիսի օգնության համար իրեն դիմելու կապակցությամբ,
3) զերծ մնալ փաստաբանական գրասենյակը, փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը, իրերը կամ թվային կրիչները խուզարկելուց, առգրավելուց կամ այլ կերպ ուսումնասիրելուց, եթե գործողությունը վերաբերում է փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքներին,
4) ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, թվային տվյալների և հաղորդակցության լիարժեք անձեռնմխելիությունը,
5) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը վերականգնելու և արդյունավետորեն ապահովելու համար,
6) ապահովել առնվազն հանրային հաշվետվողականության այնպիսի մակարդակ, որը՝ չվնասելով նախաքննության օրինական շահերին, կփարատի փաստաբանական համայնքի և հանրության հիմնավոր մտահոգությունները։

Գ. ԿՈՉ ԱՆԵԼ

ՀՀ դատախազությանը՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ,
Մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ուշադրության ներքո պահել ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։

Խորհուրդը շարունակելու է հետևել զարգացումներին և իր իրավասության շրջանակներում ձեռնարկել փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և արդյունավետ պաշտպանության իրավունքի պահպանմանն ուղղված միջոցներ»։

Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել էր քրեական վարույթից և հրավիրվել հարցաքննության՝ որպես վկա։ Որոշման համար հիմք էր հանդիսացել տուժող ճանաչված իրանցի գործարարներից մեկի ցուցմունքը, ըստ որի՝ փաստաբանը ներկա է եղել իր և Ծառուկյանի որոշ հանդիպումներին և կարող է վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ունենալ։ Սարգսյանին վարույթից հեռացրել էին Ծառուկյանի և իրանցի գործարարների մասնակցությամբ առերեսումների ընթացքում․ նախորդ օրը տեղի ունեցած առերեսումը տևել էր շուրջ տասը ժամ։ Փաստաբանը որոշումն ապօրինի էր որակել, իսկ պաշտպանական կողմը բացարկ էր հայտնել քննչական խմբին։