ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) մամուլի վարչությունը հայտարարություն է տարածել, թե, իբր, Ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը գիտակցում է  Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։

Հայտարությունում նշվում է, թե «եվրասիական ինտեգրացիային մասնակցությունից ստացված եկամուտների զրոյացումը թույլ չի տա ԵՄ-ի ուղղությամբ «թիավարող» Հայաստանի իշխանություններին հույսը դնել ԵՏՄ անդամների վրա՝  կայունությունն ապահովելու համար: Նշվում է, թե «եվրոպական կառույցներն ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունից և եվրոպացի բյուրոկրատների՝ Ուկրաինայում պատերազմը սատարելու մոլուցքային ցանկության պատճառով», թույլ չեն տա Բրյուսելին փոխհատուցել Երևանի միլիարդավոր ծախսերը: Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ԵՄ ղեկավարությանն ազդանշան են տվել, որ «պատրաստ չեն իրենց շուկաները բացել Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս տեղական արտադրողների»։

«Միաժամանակ, Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում։ ԵՄ-ն մտադիր է բացատրել կոնկրետ օգնության տրամադրման ուշացումը՝ պնդելով, որ ԵՄ անդամակցությունը լիովին կախված կլինի Երևանից և նրա «ձեռքբերումներից» եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Մասնավորապես, Փաշինյանի կառավարության վրա արդեն ճնշում է գործադրվում՝ ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը նվազեցնելու, Ռուսաստանի հետ մարդասիրական կապերը խզելու և դրա դեմ հանդես եկող ներքին հակառակորդներին ճնշելու համար։ Այս մոտեցումը նախատեսվում է խրախուսել՝ մանիպուլացնելով Հայաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հեռանկարով և խոստանալով «հիանալի հեռավոր ապագայում» Հայաստանը վերածել «աշխարհի բարգավաճ խաչմերուկի»»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ այս հայտարարությունը հաջորդում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։ Զրույցի ընթացքում Փաշինյանն ընդգծել էր, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի