Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Լյուդվիգ Մկրտչյանը կնոջ հետ չի խոսել մեկ ամսից ավելի։ Վերջին անգամ Հրանուշ Շահբազյանն ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին։ Այդ զանգի ժամանակ Լյուդվիգը նրան ասել է, որ այնքան թույլ է զգացել, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի ստուգման… և հետո ոչինչ։ Ոչ մի ախտորոշում։ Ոչ մի բացատրություն։ Եվ այդ ժամանակվանից ի վեր լիակատար լռություն է»,- նշել է Մինասյանը։

Նա ընդգծել է, որ 56-ամյա տղամարդն արդեն գրեթե վեց տարի անցկացրել է Բաքվի բանտում։

Մկրտչյանի վերջին բժշկական ստուգման եզրակացությունները մտահոգիչ են ՝ լեյկոցիտների քանակը գրեթե կրկնապատիկ է  նորմայից, տարածված բորբոքում, սրտի ծանր վնասվածք (ձախ փորոքի հիպերտրոֆիա, դիաստոլիկ դիսֆունկցիա, աորտայի անբավարարություն)։

«Նրա վիճակը վատթարանում է։ Նրա ընտանիքն անհայտության մեջ է։ Եվ դեռ ոչ մի հեռախոսազանգ։ Մեկ զանգը նրան չի ազատի, այն չի բուժի։ Բայց դա կնոջը թույլ կտա իմանալ՝ արդյո՞ք իր ամուսինը դեռ ողջ  է և գիտակից։ Դա մարդկային արժանապատվության բացարձակ նվազագույնն է։ Ես անհապաղ և հրապարակավ դիմում եմ Ադրբեջանի իշխանություններին. պարո՛ն նախագահ Ալիև, թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին»,- ահազանգել է փաստաբանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի