Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն

Լուրեր

27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
Բոլորը

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել ազգային պատժամիջոցների մասին օրենքը և պարտավորեցնել հրապարակային ելույթների համար երկիր այցելող ռուս և բելառուս մշակութային գործիչներին՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրել։

BNS գործակալությանն ուղղված հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ վերջին քննարկումները «ցույց են տվել կրթության, գիտության և վերապատրաստման, մշակույթի, սպորտի, արվեստի և ժամանցի ոլորտներում հանրային միջոցառումներին ագրեսիան աջակցող ռուսների և բելառուսների մասնակցության ավելի հստակ կարգավորման անհրաժեշտությունը»։ ԱԳՆ-ն ցանկանում է այդ հաստատություններին տրամադրել «հստակ իրավական շրջանակ»։

Օրենքի  փոփոխությունների համաձայն՝ Լիտվան կմերժի նրանց մուտքը, ովքեր հանրային գործունեություն են ծավալել Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքներում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել են պատերազմին կամ մասնակցել են դրան։ Նաև առաջարկում է մերժել երկիր մուտքը այն գործիչների, ովքեր վարում են քաղաքականություն, որը խաթարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը, ինչպես նաև նրանց, ովքեր աջակցում են Ռուսաստանում և Բելառուսում քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ուժերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումներին կամ բռնաճնշումներին։

ԱԳՆ-ն առաջարկում է Լիտվա այցելող մշակութային գործիչներին ստորագրել հռչակագիր, որով դատապարտվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան, աջակցություն է հայտնվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, ինչպես նաև Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Հռչակագիրը կլինի հրապարակային։ Այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում երկիր մուտքը կփակվի։

Բացի այդ, առաջարկում է արգելել Լիտվայում բնակության թույլտվություն ունեցող ռուսներին և բելառուսներին անշարժ գույք գնել ազգային անվտանգության կամ ռազմական զորավարժարանների համար կարևոր օբյեկտների մոտ։ Նախարարությունը ցանկանում է, որ այս փոփոխություններն ուժի մեջ մտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

2025 թվականի նոյեմբերին Լիտվան 10 տարով արգելել է ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի մուտքը երկիր։ Այս որոշումը կայացվել էր երկրի Արտաքին գործերի նախարարությունից «գրավոր առաջարկ» ստանալուց և լրացուցիչ տեղեկություններ հավաքելուց հետո, որոնք ցույց էին տալիս, որ Մորգենշտերնը «կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության համար»։

2026 թվականի մարտին գերմանացի երաժիշտ Դիտեր Բոլենի՝ Modern Talking դուետի նախկին անդամի համերգները չեղարկվեցին Լիտվայի Կլայպեդա և Կաունաս քաղաքներում։ Չեղարկման պատճառը չի բացահայտվել։ LRT-ն ենթադրում  է, որ պատճառը կարող էր լինել Դիտեր Բոլենի տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր, որ Ռուսաստանը և Գերմանիան «իսկապես երազանքի թիմ են», քանի որ նրանք «ունեն էժան էներգիա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի