Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար

Լուրեր

27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանին՝ բողոքելու այս ամսվա սկզբին կարճ ժամանակով ձերբակալված երկու դիվանագետների վարքագծի դեմ, գրում է France 24-ը։

«Երեկ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի նման գործողությունները և Իրանի ներքին գործերին միջամտությունը՝ մոլորեցնող պիտակներով»,- շաբաթական ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ դիվանագետները «միջամտել են Իրանի ներքին գործերին քաղաքացիական հասարակության հետ շփվելու պատրվակով»։ Նրանց գործողությունները, ըստ Բաղայիի, «ոչ մի կերպ չեն արդարացվում 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայով»։

Հուլիսի 20-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել էր, որ Իրանում գտնվող երկու ֆրանսիացի դիվանագետներ նախորդ օրը թիրախավորվել են իրանցի պաշտոնյաների կողմից և ենթարկվել են Իսլամական Հանրապետության անվտանգության ծառայությունների կողմից «ծայրահեղ լուրջ սպառնալիքի»։ Նա ասել էր, որ երկուսն էլ «մի քանի ժամով առանց պատճառի ձերբակալվել են, հարցաքննվել, նրանցից մեկը ֆիզիկապես բռնության է ենթարկվել»՝ նախքան դեսպանատուն վերադառնալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի