Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
Հասարակություն
27.07.2026 | 12:51
Հուլիսի 27-ին՝ ժամը 10։57-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նախնական տվյալներով՝ տղամարդը փողոցը փորձել է հատել չթույլատրված հատվածով։
«Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում;

