Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
Բոլորը

Փորձում ես կայանել մայրաքաղաքի՝ ինչ-որ հրաշքով ազատված մի մեքենայաչափ տարածքում, երբ հանկարծ անսպասելի հայտնվում է նա՝ կայանման ինքնակոչ մաեստրոն։

Ձեռքի վարժ, գրեթե մեղեդային շարժումներով նա ցույց է տալիս այն տարածությունը, որն առանց իր մոգական «հետ-հետ, աջ արի, հո՛պ» մանտրայի, թերևս, այդպես էլ չնկատեիր։ Նա կանգնում է այնտեղ՝ արևի, քամու և օրենքի աչքի տակ՝ միայն օգնության նպատակով, որի համար, սակայն, պետք է վճարել կանխիկ։

Երևանցու գիտակցության մեջ սա արդեն յուրահատուկ հարկ է դարձելե։ Ովքե՞ր են գանձում այն և ո՞վ իրավունք ունի դա անելու․ փորձելու ենք բացել երևանյան ոչ պաշտոնական կայանման ծառայության շերտերը։

***

«Երևան քաղաքում «պարկովշիկ» ասված քաղաքացիները ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղված, որի իրավունքը չունեն։ Երևան քաղաքում կան կարմիր գծանշումներ, որտեղ քաղաքացիները վճարը կատարում են Երևան համայնքին և իրավունք ունեն կայանելու։ Այն տեղերում, որտեղ խոչընդոտ հանդիսացող ինչ-որ բաներ չկա տեղադրած համայնքի կամ ոստիկանության կողմից, քաղաքացիները, առանց որևիցե անձի վճար կատարելու, կարող են կանգնել»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Ավետիք Բաբայան:

Սա օրենքն է հուշում, իսկ իրականությունն ունի այս պատկերը․ սպիտակ գծանշումով կայանատեղի գտնելու դեպքում միշտ գտնվում է նաև մի մարդ, ով հուշում է՝ ինչպես կայանել։ Հետո նրան վճարելն անքննելի մի բան է, որոշ վայրերում նույնիսկ կոնկրետ սահմանված գնացուցակ կա։

«Ինձ զանգում են քաղաքացիներ ու հենց դժգոհում են էդ փաստից, ասում են՝ 500 դրամ տվեցինք, մեզ ասացին՝ ինչ եք տալիս, ստեղ 2000 է։ Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, չվճարեք, հրաժարվեք վճարելուց, որևիցե բան անել ձեզ չեն կարող»։

Հարցը մեկ այլ շերտ էլ ունի․ անվճար կայանատեղիների վրա հայտնվում են շղթաներ, երկաթե կամ պլաստմասե առարկաներ, աթոռ կամ արկղ, որը, կարծես, տարածքի սեփականության վկայականը լինի։ 

Ստացվում է՝ գործունեության՝ ապօրինի լինելու մասին իմանալու և չվճարելու որոշում ունենալու դեպքում էլ մարդիկ ավելի շուտ նախընտրում են գումար տալ, քան հետո ավելի թանկ վճարել։ Եվ գուցե լուծումը ոչ թե քաղաքացիներին չվճարել հորդորելն է, այլ նրանց վճար պահանջողների հետ բանակցելու պարտավորությունից ազատելը։ Քաղաքապետարանի պաշտոնական էջում պարբերաբար տեսնում ենք այս երևույթի դեմ պայքարելու մասին հոլովակներ։ Վերջին գործողություններից հետո գնացինք այն նույն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել ավտոկայանողները։ «Թափուր հաստիքը» համալրվել էր հենց հաջորդ օրը։ 

«Երևան համայնքը էս գործողությունը անընդհատ շարունակվելու է, այսինքն՝ թույլ չենք տալու, որ մեր քաղաքացիներից ապօրինի գումար վերցնեն։ Խնդիր ունենք, որովհետև իրենց հիմնական մասը լինում են դատական կարգով սնանկ ճանաչված մարդիկ։ Եվ Վարչական օրենսգրքի 162 հոդվածի համաձայն, երբ իրենց տուգանում է Երևանի քաղաքապետարանը, դա իրենց նեղություն չի պատճառում։ Էս մասով իրավական մի քիչ բացեր ունենք»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Ավետիք Բաբայանը:

Ըստ օրենքի՝ այս արարքը կատարող մարդն առաջին անգամ տուգանվում է 70-100,000 դրամ։ Տուգանվելուց հետո արարքը կրկնելու հաջորդ բոլոր դեպքերում պարտավորվում է վճարել 200,000 դրամ։

«Երևան քաղաքում իրավական առումով իրավունք ունեն բացառապես էն տնտեսվարողները, ովքեր Երևան համայնքից տվյալ տարածքը վարձակալել են, ունեն վարձակալության իրավունք, բայց դա գումար վերցնելու համար չի։ Անգամ մետաղական խոչընդոտ հանդիսացող առարկա իրավունք չունեն տեղադրել, ուղղակի, իրենց վարձակալած տարածքն է, իրենք իրավունք ունեն իրանց սպասարկող մեքենաները թույլ տալ, մնացած քաղաքացիներին ասել, որ սա վարձակալած տարածք է։ Մյուս դեպքում, եթե չկա վարձակալություն Երևան համայնքից, որևիցե մեկը իրավունք չունի փողոցում կանգնելու կամ գումար շորթելու»։ 

Այսպիսով՝ գումար տալու պահանջ չի կարող ներկայացնել որևէ մեկը, սակայն եթե ինչ-որ ընկերության աշխատակից ասում է, որ այդ տարածքն իրենցն է, քաղաքացիները կարող են պահանջել դա հավաստող քաղաքապետարանի որոշումը։ Մյուս բոլոր դեպքերում նրանցից համառություն է ակնկալվում։ 

«Միշտ պատրաստակամ ենք մեր քաղաքացիների շահերը պաշտպանել, բայց ստեղ իրանք էլ անելիք ունեն, էլի, այսինքն, ճիշտ չէ, որ քաղաքացին կանգնում է, 1000 կամ 2000 դրամ վճարում է՝ ինչ է փոքր կենտրոն է կանգնել։ Դա անօրինական գործունեությունը, Աստված գիտի, թե ճյուղերը ուր են գնում։ 

List.am կայքում այս հաստիքը համալրելու հայտարարություններ կան։ Քաղաքապետարանում այդ մասին չգիտեին: 

-Եթե անկեղծ, առաջին անգամ եմ լսում, բայց մարդը կարող է, ասենք, ունի իրա սեփական հողատարածքը, ռեստորանը, իր ռեստորանի բակում ուզում է իր պարկոշիկն ունենա։ Մենք ըտեղ խնդիր չունենք․ արդեն մեր ՊԵԿ-ի գործընկերները խնդիր ունեն, եթե գումար է վերցնում։ Հասկանան՝ էդ գումար վերցնելու համար ՀԴՄ կտրոն տրամադրո՞ւմ է, թե՞ չի տրամադրում։

– Իսկ ՊԵԿ-ի հետ խոսե՞լ եք էս մասին։
– Բացարձակ։
– Տեղյակ չե՞ն ընդհանրապես։
– Ես իրանց հետ չեմ խոսել, բայց չեմ կարծում, որ իրենք էս քաղաքում չեն կայանում, էլի։

ՊԵԿ-ի հետ փորձեցինք մենք խոսել։ Ասացին՝ ոլորտը Կոմիտեի վերահսկողության ներքո է՝ ինչպես տնտեսվարողների կողմից մատուցվող մյուս ծառայությունները։ 

«Եթե ավտոկայանատեղիի կարգավորման ծառայություն մատուցող անձը գրանցված է համապատասխան հանրային սննդի կամ առողջապահական հաստատությունում որպես աշխատակից, ապա գործատուն պարտավոր է օրենքով սահմանված կարգով հաշվարկել և վճարել այդ աշխատակցին վերաբերող բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։ Այն դեպքերում, երբ կայանատեղիներում կիրառվում են ավտոմատ վճարման համակարգեր (պոստ-տերմինալներ), կայանման դիմաց գանձվող վճարները ենթակա են հարկային հաշվառման, և դրանցից օրենքով սահմանված հարկերն ուղղվում են պետական բյուջե»։

Այսպիսով, ՊԵԿ-ը զբաղվում է ոչ թե անհատներով, այլ այն կազմակերպություններով, որոնց դիմաց (ըստ կառույցի տրամաբանության՝ որոնց համար) գործունեություն է ծավալում անհատը։ Չգրանցված աշխատող ունենալու հիմքով ընկերությունը տուգանվում է 250,000 դրամով։ Բացի այդ, հետախուզության և օպերատիվ հետախուզության վարչությունն ունի ստորաբաժանում, որը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումներով։ Քանի՞ բացահայտում է եղել հարցի պատասխանը կառույցը խոստացավ տալ ավելի ուշ։

***

Քաղաքապետարանը վերջին տասնօրյակում ապօրինի կայանատեղիների կազմակերպման ու շորթման կասկածանքով 27 արձանագրություն է կազմել։ Գործողություններն իրականացվել են կենտրոնում, սակայն պնդում են՝ մայրաքաղաքի բոլոր 12 համայնքներում կան տարածքներ, որոնք փաստացի քաղաքապետարանինն են, օրենքով` հանրությանը, գործնականում՝ այդտեղ տիրոջ իրավունքով որոշումներ կայացնող ավտոկայանողինը։  

Այսպիսով՝ քաղաքում, ուր յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ահարկու պայքար է գնում, բոլորին պատկանող տարածքը վարձակալությամբ տվողների մի բիզնես է ծաղկել։ Կարո՞ղ է քաղաքապետարանը, մյուս կառույցների օգնությամբ, չեզոքացնել այդ բիզնեսի շերտերը, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, որը, սակայն, մինչ այս պահն այս թեմայով որևէ խոստումնալից բան ցույց չի տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան