Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Սև ծովի Կուլևի նավահանգստում, ընդգրկվել է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթում՝ ռուսական նավթի վերամշակման համար: Կուլևիի նավթավերամշակման գործարանի դեմ պատժամիջոցները, որոնք արգելում են դրա հետ բոլոր գործարքները, ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 25-ից, եթե այդ ժամանակ նավթավերամշակման գործարանը չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։

Բացի այդ, հուլիսի 1-ին Black Sea Petroleum (BSP) ընկերությունը, որը գործարանի սեփականատերն է, հայտարարել էր, որ օգոստոս-սեպտեմբերից դադարեցնելու է ռուսական նավթի վերամշակումը: Ներկայում, ըստ վրացական Business Media-ի, Ռուսաստանին բաժին է հասնում Վրաստանի նավթի ներմուծման 99%-ը։

Մինչ այդ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ափսոսանք է հայտնել Եվրամիության կողմից Կուլևիի նավթային տերմինալը և վերամշակման գործարանի համալիրը պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառելու որոշման կապակցությամբ: Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վրաստանը լիովին հետևում է ԵՄ պատժամիջոցների ռեժիմին, «հասկանում է դրա նպատակները և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու, որ իր տարածքը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»։

«Այս ուղղությամբ Եվրոպական Միության հետ համագործակցությունը հիմնված է բաց և թափանցիկ սկզբունքների վրա: Այս փոխգործակցության շրջանակում Վրաստանի իրավասու մարմինները պարբերաբար և անհապաղ ԵՄ կառույցներին տրամադրում են անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունն ու պարզաբանումները։ Վրաստանի պետական ​​կառույցների արդյունավետությունը հաստատվում է այն փաստով, որ մինչ օրս երկրում չի գրանցվել ԵՄ պատժամիջոցների շրջանցման ոչ մի դեպք»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ պատժամիջոցների 21-րդ փաթեթի պատրաստման ընթացքում վրացական կողմը Եվրոպական հանձնաժողովին տրամադրել է համապարփակ տեղեկատվություն և համապատասխան փաստաթղթեր, որոնք միանշանակ հաստատում են Կուլևիի նավթային տերմինալը պատժամիջոցների ցանկում ներառելու որևէ փաստական ​​կամ իրավական հիմքի բացակայությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս որոշմամբ նախատեսված վեցամսյա ժամկետում Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների համապատասխան ծառայությունները կառաջնորդվեն արդարության սկզբունքով և կվերանայեն այս որոշումը։

«Վրաստանը պահպանում է պատրաստակամությունը՝ համագործակցել Եվրոպական Միության ինստիտուտների հետ և տրամադրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի