Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը

Լուրեր

24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Բոլորը

Հայաստանում կկարգավորվի չշահագործվող, անավարտ և անմխիթար վիճակում գտնվող շենքերի կարգավիճակի որոշման գործընթացը։ Կառավարության հաստատած նոր կարգով սահմանվել են այն չափանիշները, որոնց հիման վրա շենքերը կարող են շահագործման համար ոչ պիտանի ճանաչվել, ինչպես նաև այդ որոշումն ընդունող մարմիններն ու ընթացակարգերը։

«Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել՝ լուծելով նաև հնարավոր վտանգների կանխման, բնակչության անվտանգության, բնականոն կենսագործունեության և տարածքների արդյունավետ օգտագործման խնդիրները։

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Ն որոշմամբ հաստատվել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Այն վերաբերում է ինչպես չշահագործվող և անավարտ, այնպես էլ անմխիթար վիճակում գտնվող շենքերին ու շինություններին։

Շենքը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքեր կարող են լինել ֆիզիկական մաշվածության բարձր աստիճանը, արտակարգ իրավիճակի, երկարատև կամ ոչ պատշաճ շահագործման, երկարատև չշահագործման հետևանքով անմխիթար վիճակը, ինչպես նաև եթե շենքի վերականգնման, ուժեղացման կամ վերակառուցման համար անհրաժեշտ միջոցները գերազանցում են հաստատված մեթոդաբանությամբ նախատեսված սահմանաչափը։

Շենքի կամ շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության տված տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ։

Մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող պետական կամ համայնքային շենքերի դեպքում ոչ պիտանի ճանաչելու որոշումն ընդունում է համապատասխանաբար Պետական գույքի կառավարման կոմիտեն կամ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը։

Նշված մակերեսը գերազանցող շենքերի դեպքում որոշումն ընդունում է Կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ։

Սահմանվել են նաև ներկայացվող փաստաթղթերի կազմը, դրանց ուսումնասիրման ժամկետները և իրավասու մարմինների լիազորությունները։

Կարգի դրույթները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց քանդումը նախատեսված է Կառավարության հավանությանն արժանացած համապատասխան ծրագրով»,- ասված է Քաղաքաշինության կմիտեի տարածած հաղորդագրությունում։