Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր

Լուրեր

24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության ուժերն այսօր հարված են հասցրել Կիրովի (Ռուսաստան) ամենակարևոր ռազմական ձեռնարկություններից մեկին, սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկիի խոսքով՝ այդ ձեռնարկությունը մատակարարում է ինքնաթիռների և հրթիռային համակարգերի բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ուկրաինական քաղաքների դեմ զանգվածային հարվածների ժամանակ։

Կիրովի մարզի իշխանություններն ավելի վաղ հաստատել էին, որ Կիրովի ձեռնարկությանը հրթիռային հարված է հասցվել։ Նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը չի հստակեցրել, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը, սակայն, տելեգրամ ալիքների տվյալներով, դա կարող է լինել АВИТЕК գործարանը, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է ռազմական արտադրանք։

Ուկրաինայի նախագահը գրել է, որ «գործողություն է իրականացվում նաև ռուսական լոգիստիկայի դեմ», որը ռուսական բանակին մատակարարում է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, նավիգացիոն սարքավորումներ և սարքավորումներ։ Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի մոտակայքում և բռնակցված Ղրիմում Wildberries պահեստները ենթարկվել էին  հարձակման։

Ավելի ուշ Սոկոլովը հայտնել է, որ Կիրովում ձեռնարկության վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 32 մարդ, որոնցից 6-ը տեղում մահացել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի