Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 24-ի գիշերը հարվածել են Wildberries-ի պահեստներին: Ընկերությունը հայտնել է Շուշարիում (Սանկտ Պետերբուրգ) և Ուտկինա Զավոդի արդյունաբերական գոտում (Լենինգրադի մարզ) լոգիստիկ օբյեկտների գործունեությունը դադարեցնելու մասին, գրում է Meduza-ն։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկովյան մայրուղու քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հարվածի հետևանքների վերացման աշխատանքներ են տարվում։  Բեգլովը չի նշել կոնկրետ ենթակառուցվածքները։ Շուշարիում գտնվող Wildberries-ի պահեստը հենց Մոսկովյան մայրուղու վրա է։ Բեգլովը նաև չի հայտնել տուժածների մասին։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ուղղակիորեն հաստատել է Նովոսարատովկա գյուղում (գտնվում է Ուտկինա Զավոդի արդյունաբերական գոտում) Wildberries-ի պահեստում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բռնկված հրդեհը։ Երեք մարդ վիրավորվել է։

Անօդաչուի հարվածը նաև հանգեցրել է Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանի Սինյավինո գյուղի «Սևերնայա» թռչնաբուծական ֆերմայի պահեստներից մեկի փլուզմանը, հայտնել է նահանգապետը։ Այնտեղ ոչ ոք չի տուժել։

Astra-ն, հղում անելով ականատեսների լուսանկարներին և տեսանյութերին, հաղորդում է, որ Ուտկինա Զավոդի արդյունաբերական գոտում այրվում է առնվազն երեք շենք։ Դրանցից մեկը Wildberries-ի պահեստ է։ Հարակից պահեստի պատկանելությունը հայտնի չէ։

Wildberries-ը նաև հայտնել է, որ Սիմֆերոպոլում (Ղրիմ, որը բռնակցվել է Ռուսաստանի կողմից) ընկերության տեսակավորման կենտրոնը «գիշերը տարհանվել է՝ անվտանգության պահանջներին համապատասխան»։

Ուկրաինական Exilenova+ ալիքը պնդում է, որ պահեստը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Exilenova+-ը հրապարակել է հրդեհի տեսանյութ, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել մարկետփլեյսի պահեստում: Հրդեհի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

Հաղորդվում է նաև, որ Տվերում գտնվող Wildberries-ի պահեստը, հնարավոր է, տուժել է ուկրաինական հարվածից: Telegram ալիքներում հրապարակվել են մի քանի լուսանկարներ և տեսանյութեր այն հրդեհի մասին, որը, ենթադրաբար, բռնկվել է քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Տեղական իշխանությունները և Wildberries-ը չեն հաղորդել հարձակման կամ տարհանման մասին: Այնուամենայնիվ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տվերի մարզը նշում է այն տարածաշրջաններից մեկը, որտեղ գիշերը խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ լույս ուրբաթ գիշերը որսացել և խոցել են ուկրաինական 571 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի