«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արարատի մարզ բլոգեր Արամ Ավետիսյանի այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն վարույթը նախաձեռնել է ՆԳՆ-ից ստացած հաղորդման հիման վրա։

Վարույթը նախաձեռնվել է խուլիգանության հատկանիշներով։ Դրա շրջանակում մեկ անձ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։ Ձերբակալվածը «Ծիածանի շուկա»-ի վաճառողն է, որի հետ վեճի էր բռնվել Արամ Ավետիսյանը։ Քննչական կոմիտեից չեն հայտնում՝ արդյո՞ք Ավետիսյանը հարցաքննվել է։ 

Նշենք, որ օրեր առաջ Արամ Ավետիսյանն այցելել էր Արարատի մարզի մեծածախ «Ծիածանի շուկա»։ Իրավիճակը կտրուկ լարվել է այն պահին, երբ շուկայի վաճառողներից մեկը, դիմելով նկարահանող խմբին, հարցրել է՝ արդյո՞ք «դավաճանների լրատվականն» են։ Արամ Ավետիսյանը փորձում է պարզել, թե տղամարդն ում նկատի ունի «դավաճան» կամ «հողատու» ասելով։ 

«Չգիտես՝ ո՞վ է»,- ասում է տղամարդն ու նրանց հորդորում հեռանալ։ 

Այնուհետև լեզվակռիվ է սկսվում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ։ Արամ Ավետիսյանը հողերը հանձնելու մեջ մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, ինչպես նաև հայհոյում է իրեն ու գործող իշխանություններին «հողատու» անվանողներին։ Ավետիսյանը նաև սպառնում է տղամարդուն՝ հայտարարելով, որ նա խուլիգանության համար պատասխանատվության է ենթարկվելու։ 

«Դու դատվելու ես խուլիգանության համար։ Դու դատվելու ես, դու նստելու ես, արա՛»,- ասում է Ավետիսյանը։

Արփի Հակոբյան