Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Արդեն երրորդ օրն է՝ Քննչական կոմիտեում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Կոմիտեի շենքի դիմաց այսօր ոչ միայն նրա քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, աջակիցներն ու համակիրները, այլևս ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչները։

ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանի խոսքով՝ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը զուրկ է իրավական հիմքերից և կրում է բացառապես քաղաքական բնույթ. «Արդեն երրորդ օրն է՝ նորմալ, հասկանալի, հոդաբաշխ պատասխաններ մենք չստացանք։ Այն, որ ամեն օր պարզվում է, որ այս գործը, ըստ էության, մեքենայություն է, մախինացիա, սուտ, շինծու գործ է և ունի միայն ու միայն քաղաքական դրդապատճառ, կարծում եմ՝ արդեն իշխանություններն էլ տենց չեն էլ թաքցնում դա։ Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ որ զուգահեռ այսօրվա գործընթացներին, շարունակվում են ճնշումները այն մարդկանց վրա և այն կազմակերպությունների վրա, ովքեր այս կամ այն առումով կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է միայն մի բան՝ մենք ապրում ենք դասական քաղաքական հետապնդման պայմաններում, ընդ որում՝ հետապնդման այն մարդկանց վրա, ովքեր այս կամ այն առումով իշխանությունների հետ համաձայն չեն։ Եվ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացները ունեն միայն այդ բնույթը»։

Աբովյանը հիշեցրեց Ծառուկյանի նախընտրական կոչերը՝ «ուղղված հանրային համերաշխությանը և երկրի առջև ծառացած վտանգների մասին նախազգուշացումները»։ Ըստ նրա՝ հենց այս քաղաքական դիրքորոշումն է դարձել հետապնդումների պատճառ։

«Սա միայն մեկ անձի խնդիր չէ։ Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել յուրաքանչյուր քաղաքացու հետ, ով հանկարծ իշխանությունների դուրը չի գա։ Ուստի, Գագիկ Ծառուկյանի ազատությունը բոլորիս խնդիրն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։