Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց հունգարական «Դեբրեցենին»:
Դաշտի տերերի հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց 21-ամյա հունգարացի հարձակվող Ֆլորիան Ցիբլան։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երևանում։ Այս զույգի հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է «Պոլեսիե» (Ուկրաինա) – «Կոպենհագեն» (Դանիա) դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0)
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Դեբրեցեն» (Հունգարիա) – «Փյունիկ» (Հայաստան)՝ 1։0
Ֆլորիան Ցիբլա, 59

