ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը նամակով Կոնգրեսին հայտնել է, որ Թուրքիան չի կարող ստանալ F-35 կործանիչներ, եթե չհրաժարվի ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգից և չկատարի այլ իրավական պահանջները։ ԱՄՆ օրենսդրությունը դեռևս խոչընդոտում է վաճառքը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը՝ վերացնել պատժամիջոցները, ինչպես նաև հայտարարությանը, որ Վաշինգտոնը կքննարկի Անկարային ինքնաթիռների գնումը թույլ տալու հարցը, գրում է Turkish Minute-ը։

Հուլիսի 22-ի նամակը, որը հայտնվել է հունական Kathimerini-ի տրամադրության տակ, պատրաստվել է Պետքարտուղարության կողմից Սպիտակ տան անունից՝ ի պատասխան դեմոկրատ կոնգրեսական Ուեսլի Բելի՝ ծրագրին Թուրքիայի հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցմանը։

Պետդեպը նշել է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է F-35 ինքնաթիռների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ այն չի բավարարել Countering America’s Adversaries Through Sanctions Act (CAATSA) և այլ իրավական դրույթների պահանջները։

Այդ պայմանները ներառում են ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգի և դրա հետ կապված սարքավորումների դուրսբերում իր տիրապետությունից, ապագայում նմանատիպ համակարգեր ձեռք չբերելու պարտավորություն և մնացած հավաստագրման պահանջների կատարում։

«Թուրքիան դեռևս չի կատարել այս պայմանները»,- ասվում է նամակում:

Նշվում է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև С-400-ի շուրջ վեճի լուծման վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ասվում է նաև, որ ցանկացած համաձայնագիր պետք է լինի «թափանցիկ, օրինական և համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»։

Հայտարարությունը հակասում է նախագահ Թրամփի կողմից այս ամսվա սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արված մեկնաբանություններին, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ։

Պետքարտուղարությունը նաև Թուրքիային բնութագրել է որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և նշել, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Անկարայի հետ համատեղ շահերի ոլորտներում՝ միաժամանակ պատասխանատվության ենթարկելով նրան, երբ նրա գործողությունները հակասում են ԱՄՆ-ի շահերին։

F-35-ի հարցից զատ՝ նամակում ներկայացվել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ավելի լայն շրջանակ՝ նշելով, որ Թուրքիան աջակցել է ԱՄՆ դիվանագիտական ​​ջանքերին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, Ադրբեջանի և Հայաստանի, Գազայի հետ կապված, ինչպես նաև ԻԼԻՊ-ի դեմ տարածաշրջանային հակաահաբեկչական գործողություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի