Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.07.2026 | 13:36«Առինջ մոլ» տոնավաճառի աշխատակիցները բարձրաձայնում են մի շարք խնդիրներ, որոնք առաջացել են տաղավարների անսպասելի կնքման և շուկայի մի հատվածի փակման հետևանքով։
Նրանք նշում են, որ սա իրենց ապրուստի միակ աղբյուրն է։ Տաղավարների փակումը նշանակում է, որ հարյուրավոր մարդիկ զրկվում են օրական 5,000-6,000 դրամ վաստակելու հնարավորությունից, որով պահում են իրենց ընտանիքները, վճարում վարկերը և հոգում տարրական կարիքները։
Աշխատակիցները դժգոհում են, որ տաղավարները կնքվել են առանց նախնական ծանուցման։ Շատերը նույնիսկ հնարավորություն չեն ունեցել հանել իրենց անձնական իրերը կամ ապրանքը։ Նրանք պահանջում են անհապաղ հանդիպում քննչական մարմինների ներկայացուցիչների հետ և հստակ ժամանակացույց՝ խնդրի լուծման ու աշխատանքի վերսկսման համար։
«Մենք քաղաքականություն չենք անում, մենք պարզապես ուզում ենք աշխատել մեր հողում և պահել մեր երեխաներին»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։

