«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել

Լուրեր

06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն բացահայտել են 2024-2026 թվականներին «Տելեգրամ»-ի առցանց հարթակներով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված խմբի ղեկավարին և նրա կնոջը։ Նրանք ձերբակալվել են ՀՀ պետական սահմանը հատելու փորձի ժամանակ։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2024-2026 թվականների ընթացքում «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող խմբի ղեկավար Ա.Վ.-ի և խմբի կազմում հանցավոր գործունեություն ծավալած վերջինիս կնոջ ինքնությունները:

Վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, երբ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը:

Հավաքված ապացույցների հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացնելը):

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբի

անդամներից ևս մեկը, ում բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 2 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնելու համար անհրաժեշտ պարագաներ:
Խմբի ղեկավարը կալանավորվել է, նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ծավալուն վարութային գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։