Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, քաղաքացիների դիտարկումները լսելուց հետո, հանձնարարել է Շիրակի մարզում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել առավել հարմար և անվտանգ հատված։

«Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։

Նախարարը ստորաբաժանման ղեկավարության ուղեկցությամբ շրջել է բաժնում, ծանոթացել աշխատանքին, ծառայությունների կազմակերպման ընթացքին և շփվել քաղաքացիների հետ։

Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ՝ լսելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները քննությունների կազմակերպման վերաբերյալ։

Քաղաքացիները նշել են, որ վարորդական գործնական քննության մեկնարկային հատվածը գտնվում է երթևեկության բավականին խիտ և բեռնատարներով հագեցած գոտում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում քննություն հանձնողների համար։

Հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել նշված հատվածից փոքր-ինչ հեռու՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ պայմաններ քննություն հանձնողների համար։

ՆԳ նախարարությունը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման գործընթացները՝ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները դիտարկելով որպես բարեփոխումների կարևոր հիմք»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։