Բացառում եմ՝ բժշկական կենտրոնի որևէ ղեկավար պարտադրած լինի ՔՊ-ին ընտրել․ խնդրում եմ՝ դիմեք իրավապահներին․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
22.07.2026 | 21:00
Բացառում եմ՝ բժշկական կենտրոնի որևէ ղեկավար պարտադրած լինի ՔՊ-ին ընտրել․ խնդրում եմ՝ դիմեք իրավապահներին․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:52
Սյունիքում գայլերի հարձակումներն ու Վայոց ձորում արջերի ակտիվությունը՝ ՇՄՆ-ի քննարկման առանցքում
22.07.2026 | 20:44
Թրամփը սպառնում է «կամուրջ կամ էլեկտրակայան քանդել»՝ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից յուրաքանչյուր նավի հարվածելու դիմաց
22.07.2026 | 20:35
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կշարունակի պաշտոնավարել կառավարության նոր կազմում։ Factor TV-ին տված հարցազրույցում նա հաստատեց, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ մնալով գործադիր իշխանությունում։ Նա անդրադարձավ վարչապետի հետ բանավեճից հետո աշխատանքից ազատված բժշկուհի Արփինե Սողոյանի դեպքին՝ հերքելով քաղաքական վրեժխնդրության մասին մեղադրանքները։

Հարցին, թե արդյոք կառավարության նոր կազմի ձևավորումից հետո կմնա իր պաշտոնում, Ավանեսյանը պատասխանեց. «Չէ, կարծեմ մնում եմ իմ պաշտոնում։ Ես մանդատից հրաժարվել եմ, ինքնաբացարկ եմ հայտնել, և ինձ տեսնում եմ շարունակելու, և կարծես թե նոր կառավարության շրջանակներում էլ վարչապետից այդ առաջարկը ունեմ մնալու»։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բժշկուհի Արփինե Սողոյանի միջև տեղի ունեցած բանավեճին, որին հետևեց բժշկուհու ազատումը հաստիքի կրճատման պատճառաբանությամբ, նախարարը հերքեց քաղաքական վրեժխնդրության վարկածը։ Նրա խոսքով, աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքում ցանկացած անձ կարող է դիմել դատարան։

«Դե, կարծում եմ, որ այս տիկինը, և ընդհանրապես ցանկացած անձ Հայաստանում ունի հնարավորություն դիմել դատական մարմիններին և իր իրավունքները, աշխատանքային իրավունքները, եթե կարծում է, որ ոտնահարվել են, դիմի պաշտպանության։ Եվ պետք է նշեմ, որ սա Հայաստանի համար մեծ ձեռքբերում է, որ ընդհանուր առմամբ աշխատանքային հարաբերությունների ավարտի մասով բազմաթիվ դատական վճիռներ կան, որոնք ի օգուտ աշխատակցի են, և այստեղ է հենց գալիս իրավական պետության կարևորությունը»,- ասաց նա։

Այն դիտարկմանը, թե բժշկուհու ազատումը, ինչպես նաև Արթուր Օսիպյանի կալանավորումը վարչապետի հետ բանավեճից հետո, ստեղծում է տպավորություն, որ իշխանությունը չի հանդուրժում այլախոհներին և հետապնդում է նրանց, Ավանեսյանը հստակ սահմանազատում անցկացրեց երկու դեպքերի միջև՝ բանավեճը համեմատելով ատելության խոսքի հետ։

«Գիտե՞ք, հենց այստեղ խնդիրը ելակետային տվյալների ճիշտ ներկայացումն է։ Արթուր Օսիպյանը ոչ թե բանավիճում էր, այլ Արթուր Օսիպյանը հնչեցնում էր ատելության խոսք և որոշակի ֆիզիկական և այլ հաշվեհարդար տեսնելու կոչեր, և դա փաստագրված է, և դրա շրջանակներում է նաև քրեական գործ հարուցվել։ Մենք պիտի տարբերակենք նաև՝ ինչն է բանավեճ, ինչն է քննադատություն, ինչը՝ վիրավորանք, և ինչը՝ սպառնալիք։ Ես կարծում եմ, որ իրավական պետությունը հենց այն պետությունն է, որտեղ այս տարբեր վարքագծերը տարբեր գնահատանքի են արժանանում և ոչ թե բոլորը միավորվում են մեկ հասկացության շրջանակներում, և ցանկացած քրեական գործի հարուցում դիտարկվում է որպես, չգիտեմ, խնդրահարույց երևույթ»։

Նախարարը նշեց, որ նախընտրական շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են սուր հարցեր բարձրացրել և քննադատություն հնչեցրել, սակայն դա չի կարող հետապնդման առիթ դառնալ։ 

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ օրենքով արգելված արարքները պետք է հետևանքներ ունենան․ «Գիտե՞ք, երբ որ անում ես օրենքով արգելված արարք, պիտի գիտակցես, որ դա ունի հետևանք։ Մենք ամբողջ նախընտրական գործընթացում օր չէր անցնում, որ չլսեինք խայտառակ ձայնագրություններ։ Եվ ամենացավալին այն է, որ ձեր նշած ընդդիմադիր գործիչները որևէ անգամ չհերքեցին, որ դրանք, այդ ձայնագրություններում իրենք չեն, դրանք իրական չեն»։

Անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շուրջ հնչող մտահոգություններին, թե նախատեսված բյուջեն և իրական ծախսերը համատեղելի չեն, և համակարգը կարող է կոլապսի ենթարկվել, Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ ֆինանսական կայունության խնդիր չկա։

«Ապահովագրական հիմնադրամը իր հավաքագրած գումարների շրջանակներում ապահովում է և ապահովելու է մեր ապահովագրված անձանց փոխհատուցումները։ Եվ մեր կանխատեսումները, մեր նախորդիվ արդեն կատարողականը և հաջորդ կանխատեսումները տեղավորվում են մեր տարեկան շրջանակներում։ Բայց, տեսնո՞ւմ եք, որ ունենք ապահովագրված անձանց ավելացում, այսինքն, եթե անձինք ավելացել են, ապա նրանց համար փոխհատուցման գումարներ պետք է ևս ավելանան։ Նոր մարդիկ են մտել ապահովագրական համակարգ»,- նշեց նախարարը։

Դիտարկմանն ի պատասխան, որ քաղաքացիները դժգոհում են համավճարների առկայությունից, քանի որ ակնկալում էին լիովին անվճար ծառայություններ, նախարարը պարզաբանեց ծրագրի սահմանափակումներն ու նպատակը։

«Հունվարի մեկից այս կողմ որևէ բան չի ավելացել, որևէ հավելյալ համավճար չի ավելացել, փաթեթի մեջ որևէ բան չի փոխվել։ Եթե չի ավելացել, ապա չի պակասել։ Դեղերի ցանկն ավելացել է։ Այսինքն, այն, ինչ մենք խոսք ենք տվել ընտրություններից առաջ և հետո, ճիշտ նույնն է։ Մենք միշտ ասել ենք՝ 129.600 դրամի շրջանակներում մենք տալիս ենք կոնկրետ փաթեթ։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը փակում է ոչ բոլոր ծախսերը, և դա չի մեր նպատակը։ Մենք մեր վրա վերցնում ենք հիմնական հիվանդացության բեռի կառավարումը և մեր ժողովրդի առողջական ցուցանիշները բարելավելու ամենակարևոր ծառայությունները։ Եվ ներառելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ։ Սա հստակ է»,- ասաց Ավանեսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան