Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է «ժամանակավոր սահմանափակող միջոցառումների մասին» օրենքը։ Սա վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանից դուրս և «խուսափում» են պատժից։ Ընդունված օրենքում նշված սահմանափակումներն ու արգելքները վերաբերում են Ռուսաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր անձի, որը դատապարտվել է Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, գրում է Meduza-ն։

Ավելին, սահմանափակումները կանդրադառնան նաև վարչական գործերով մեղադրյալներին։ Դրանց թվում են նրանք, ովքեր չեն վճարել տուգանքները «օտարերկրյա գործակալության», «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը խախտելու և պատժամիջոցներ կիրառելու կոչերի, ինչպես նաև ռուսական բանակը «վարկաբեկելու» մասին հոդվածներով։

Ռուսաստանի Դաշնությունում նման անձանց նկատմամբ կկիրառվի «ժամանակավոր սահմանափակող միջոցառումների համալիր»։ Դրանք ներառում են՝ հաշիվների արգելափակում, նախկինում տրված բոլոր լիցենզիաների, թույլտվությունների և հավատարմագրերի կասեցում, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների վաճառքի արգելք, երկրի ներսում պետական ​​ծառայությունների և արտասահմանում հյուպատոսական ծառայությունների մատուցման մերժում (օրինակ՝ արտասահմանյան անձնագիր ստանալու արգելք և գործարքների, կտակների և լիազորագրերի նոտարական վավերացման արգելք)։

Երկրորդ ընթերցման ուղարկվելիս օրինագծին ավելացվել են լրացուցիչ սահմանափակումներ։ Բանկերը պարտավոր կլինեն արգելափակել հավելվածների մուտքը, որ մարդիկ, որոնց վրա տարածվում է օրենքը, դրամական միջոցներ չկարողանան  փոխանցել։ Ավելին, նրանց եկամուտը կփոխանցվի հատուկ հաշվի, որից կգանձվեն դատական ​​ծախսերը։

Երկրորդ և երրորդ ընթերցումների քվեարկությունից առաջ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «նրանք, ովքեր հեռացել են, պետք է մտածեն այն մասին, թե ինչպես կարող են ներկայանալ դատարան և խոստովանել»։

«Խոսքը նրանց մասին է, ովքեր վնասում են մեր երկրին։ Ծայրահեղականների, մեր հայրենիքի դավաճանների մասին։ Նրանց մասին, ովքեր տարիներ շարունակ փորձել են ոչնչացնել մեր պետությունը։ Նրանք արդարացնում են նացիզմը և վիրավորում մեր զինվորներին ու սպաներին։ Մինչդեռ նրանք թաքնվում են այլ երկրներում պատժից, մի շարք երկրներ հովանավորում են նրանց»,- ասել է Վոլոդինը։

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի