Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եթե, ընդհանուր առմամբ, մենք խոսենք եռամսյակի ընթացքում լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին, ապա դրանք 42-ն են, որոնցից մեկը ֆիզիկական բռնությունն է, 30-ը՝ տարատեսակ այլ ճնշումներ՝ վիրավորանք, սպառնալիք և այլն, և այլն, և 11-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ են․ այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2026թ. երկրորդ եռամսյակային զեկույցը։

«Մենք կարող ենք դա համեմատել նախորդ եռամսյակի հետ, ասենք նույն ֆիզիկական բռնությունները և՛ նախորդ, և՛ երկրորդ եռամսյակում մեկն է, մեկ դեպք է արձանագրվել, իսկ տարատեսակ ճնշումների քանակը ավելացել է, փաստորեն, առաջին եռամսյակում 22-ն էր, հիմա 30 արձանագրվեց, ութ դեպքով աճ է նկատվում։ Եվ տեղեկություններ ստանալու և տարածելու առումով էլ, եթե առաջին եռամսյակում յոթն էր, ապա երկրորդում 11-ն է։

Բայց, ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ եթե մենք համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նույն այ էդ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները շեշտակի նվազել են և տարբերությունը կազմում է 28, այսինքն՝ երկրորդ եռամսյակում 2025 թվականի 39 դեպք էր գրանցվել, և դա բավականին շատ էր, էդ նվազումը ակնհայտ է»,- ասաց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։