Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
22.07.2026 | 14:23«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին: Այս մասին լրագրողներին հայտնեց Արամ Վարդևանյանը:
Փաստաբանը հայտնեց, որ «Դավիթ Ղազարյանի գործը երեկ ռեկորդային արագությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան»։ Պաշտպանական կողմը ներկայացրել է հրատապ միջնորդություն՝ դատական նիստ նշանակելու և Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Փաստաբանը հույս հայտնեց, որ, չնայած դատավարական սահմանափակումներին, դատարանը հնարավորինս արագ նիստ կհրավիրի։
Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Ղազինյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված դաշինքի անունից, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով, հիշյալ կուսակցության անունից հանդես եկող և «Ուժեղ Հայաստան» դաշինքի Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոց 29 շենք 73 հասցեում գտնվող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Արսեն Ստեփանի Մելիքյանի, նույն դաշինքի համակիր Արման Էդուարդի Սարգսյանի և դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նախապատրաստվել է տալ ընտրակաշառք: Նա մեղադրանքը չի ընդունում:
Մամրամասները` տեսանյութում:

